Մանկական ոտանավորներ և հեքիաթ (փաթեթ)

IMG_20220913_110217

Զրուցեցինք արևի և լուսնի մասին։ Աստղիկն ասաց, որ լուսինը գիշերն է գալիս, իսկ հետո
գնում է, արևն է դուրս գալիս։ 2-4 տարեկանների մեծ մասը դեռ չի պատկերացնում օրվա ժամանակը` առավոտ, կեսօր, երեկո, գիշեր։
-Լուսինը գիշերն է դուրս գալիս, իսկ աստղերը լուսավորում են երկինքը։ Արևը ցերեկն է դուրս գալիս,-ասում
են 2-4 տարեկանները։ Խաղացինք «Գիշեր-ցերեկ» խաղը, հետո բեմադրեցինք Աթաբեկ Խնկոյանի «Լուսին» ոտանավորը։ Լուսին

306386782_2069125279937820_7748966386422417989_n

Սաները Ղ.Աղայանի «Սագ» ոտանավորը շատ արագ յուրացրեցին։ Խաղ-բեմադրություն Ագարակում։ Այո, 2-5 տարեկաններն այսօր կերակրելով սագերին` արտասանեցին ոտանավորը։ Բանավոր խոսքի զարգացում,մեկ մյուսին լսելու կարողություն։ Սագ
IMG_20220915_112357
Հեքիաթ սիրում ենք բոլորս, բայց երբ 2-5 տարեկանները հեքիաթը լսում են, սկսում են այն պատմելով խաղալ և վերածել թատրոնի։ Նախապես տիկնիկները պատրաստել էինք։ Առանձնացրեցինք Հ. Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթի հերոսներին, հետո աքլորի պես ծուղրուղու կանչեցինք և ճամփա ընկանք։ Լավ զբոսնեցինք, հետո բոլորս «շնիկներ դարձանք», բայց հետաքրքիրն այն էր, որ բոլորն ուզում էին աղվեսի դերը խաղալ։
Տարատարիք խմբում նոր սաներն առաջին անգամ էին պարտեզում հեքիաթ լսում։ Բանավոր խոսքի, ստեղծագործական երևակայության, ուշադրության զարգացում։

Оставьте комментарий