Նոր ընդունված սեբաստացիները

305532677_3947385425385637_1080575141991869010_n

Նոր միջավայր, նոր ընտանիք, երբ ծնողը վստահելով դաստիարակներին` գալիս են պարտեզ։Մանկան աշխարհ, վառ անհատականություն, խինդ ու ծիծաղ, լաց ու ժպիտ։

Խիթարյան Հովհաննես և Ալեքսան 

Սաֆարյան Մարկ

Սարգսյան Արփի

Սարգսյան Մարիա

Սեբաստացի Մարիան

Սեբաստացի Մարին երեք օր հայրիկի հետ եկավ պարտեզ, բայց երբ հայրիկն ուզում էր գնալ, լաց էր լինում։ Հայրիկն ասաց.
-Լավ, մի քիչ
ման գանք, էլի կգանք։ Անցավ 20 րոպե, մեկ էլ Մարին և իր հայրիկը տոպրակներով ներս են մտնում։
-Երեխաներ, եկեք։2-4 տարեկանները հավաքվեցին սեղանի շուրջ։ Ջան, էլ քաղցրավենիք, էլ հյութեր։Մարին օր օրի սկսեց պարտեզին ծանոթանալ,հետո կամանց-կամաց հարմարվում է պարտեզին։ Գեղեցկուհի Մարին շատ համեստ և ընկերասեր աղջնակ է։

Սեբաստացի եղբայրները

Խումբ են մտնում զույգ եղբայրներ` մայրիկի ձեռքերը բռնած` հոնգուր-հոնգուր լաց լինելով.
-Մա’մ, մի’ գնա, մա’մ, մի’ գնա։ Հետո մայրիկը մի քիչ մնաց խմբում։ Երեխաների հետ սկսեց խաղալ, զրուցել,իսկ սիրված և ժպտերես զույգ եղբայրներն արագ կողմնորոշվեցին և սկսեցին միասին խաղալ։ Զույգ եղբայրները շատ հետաքրքրասեր և զգայուն հրաշքներ են։