Ժողովրդական խաղ

Բութմատն ասաց` գայլն եկավ,

Ցուցամատն ասաց` որտեղի՞ց եկավ,

Միջնամատն ասաց` սարից եկավ,

Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ

Ինչպե՞ս փախչեմ:

Թատրոն, խաղ-բեմադրություն, ստեղծագործական երևակայության զարգացում,բառապաշարի հարաստացում, մատների անունների ծանոթացում:

Ձիավարություն

«Ձիավարություն» ուսումնական նախագիծ

Օրը՝ Հոկտեմբերի 8

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Ագարակ
Ժամը՝ 10:00-12:00

Читать далее «Ձիավարություն»

Արևմուտքի փակ լողավազանում

IMG_20220929_151530

Ո՞վ է ասել,որ պարտեզի սաները միայն բացօթյա լողավազանում ամառն են լողում։Նախակրթարանի սաներ Աստղիկ Բլեյանը և Վահան Թութիկյանն իրենց լողը շարնունակում են Արևմտյան-դպրոց պարտեզի փակ լողավազանում։ Վահանը վաղուց էր իր եղբոր հետ լողում փակ լողավազանում, իսկ Աստղիկ Բլեյանն այսօր առաջին անգամ փակ լողավազանում լողաց։