Մուտքը խաղալիքով

Մուտքը խաղալիքով նախագծի մեկնարկն սկսված է։ Ջա~ն, Էլենը և Նարեկը նոր զարգացնող խաղեր են բերել։2-4 տարեկանները հավաքվեցին խաղալիքների շուրջ։ Գիտե՞ք` հետաքրքիրն այն էր, որ խմբում ունեինք նոր սեբաստացի սաներ, որոնք առաջին օրն էին եկել պարտեզ, բայց խմբի երեխաներն առանց նոր ընկերների անուններն իմանալու, դեռևս չծանոթացած, այնպես հաշտ և համերաշխ էին խաղում, որ անհանգստանալու կարիք չկար, թեև երեխան առաջին օրը պարտեզում կարող է հուզվել, լաց լինել։ Մեկ անգամ ևս համոզվեցի, որ եթե երեխաների համար հետաքրքիր միջավայր ես ստեղծում,ապա սանը այն զարգացնում է։ Շնորհակալ ենք Էլենի և Նարեկի մայրիկներին։

 

 

 

 

 

 

Ամեն օր խմբի խաղալիքները շատանում են` էլ օղակ, էլ գնդակ, էլ զարգացնող խաղեր։ Շնորհակալ ենք նոր սեբաստացի ծնողներին։ Խմբում երբեմն խաղալիքի կռիվ է լինում, բոլորն ուզում են այդ նույն խաղալիքով խաղալ, բայց երբ սկսում են միասին խաղալ, արդեն մոռանում են. «Իմն է, սա քոնն չէ», այլ հակառակը`«Իմ խաղալիքն իմ ընկերոջն է»։