Սագ

306386782_2069125279937820_7748966386422417989_n
 
Սաները Ղ.Աղայանի «Սագ» ոտանավորը շատ արագ յուրացրեցին։ Խաղ-բեմադրություն Ագարակում։ Այո, 2-5 տարեկաններն այսօր կերակրելով սագերին` արտասանեցին ոտանավորը։ Բանավոր խոսքի զարգացում,մեկ մյուսին լսելու կարողություն։
 

Զիլինա

Խմբի բոլոր երեխաները սիրով և հավեսով են խաղում: Ուշադրության զարգացում, կենտրոնացում, զվարճանք, հրճվանք։

Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած` սկսում են պտտվել: Պտտվելու ընթացքում երգում են «Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա»:Երբ լսում են «հոպ -զիլինան» պետք է միանգամից բոլորը կքանստեն` առանց ձեռքերը բաց թողնելու: Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա երեք երեխա: