Սեբաստացու ընտանեկան խոհանոց

Նախագծի անվանում՝ «Սեբաստացու ընտանեկան խոհանոց»

Ժամանակահատվածը՝ Նոյեմբեր

Մասնակիցներ՝ 2-4 տարեկանները և իրենց ընտանիքի անդամները

Читать далее «Սեբաստացու ընտանեկան խոհանոց»

Շրջիկ թատրոն

Նախագծի անվանումը՝ «Շրջիկ թատրոն»

Վայրը՝ Արևմտյան դպրոց -պարտեզ
Ժամանակահատվածը՝ Նոյեմբեր
Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ

Նպատակը և խնդիրները՝ 

  • Ծանոթանալ Հ.Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթին
  • Սաների հետ քննարկել հեքիաթը
  • Զարգացնել խոսքը, պատմելու կարողությունը,ստեղծագործական երևակայությունը
  • Պատրաստելով, համտեսելով, հյուրասիրելով հեքիաթի բեմադրություն
  • Խաղալով, նկարելով սովորել հեքիաթները

Ընթացքը՝ նախապես պատրաստում ենք ( Շաքարաքլոր) Հ.Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթի հերոսներով:

Դերերում լինում են շաքարից պատրաստած գունավոր, համեղ,քաղցր աքաղաղը, աղվեսը և շունը:

Անհրաժեշտ պարագաներ` շաքարարավազ, կերակրի գույն, ջուր և կենդանիների ֆորմաններ:

Նախավարժանք

Առավոտյան նախավարժանքը սկսեցինք Յ.Բախշյանի անվան այգում։Աշնանային պայծառ օր, մաքուր օդ,առողջ ապրելակերպ։ Ուրախ, ընկերասեր,համերաշխ 2-4 տարեկանները սիրով զբոսնեցին այգում, լսեցին խշխացող տերևների ձայնը, հետո սկսեցինք մեր նախավարժանքը։ Լավ մարզվեցինք, հետո գնացինք խումբ նախաճաշելու։ Ուրախ առավոտ, ուրախ առավոտյան նախավարժանք,ուրախ տրամադրությամբ:

Հայելիներով խաղ

2-4 տարեկանները սիրում են հայելիներով խաղալ։ Ամենահետաքրքիր և զվարճալի էմոցիաները սաներն արտահայտում են հայելիներին ուշադիր նայելով։ 2,5տարեկան Արևը հրաժարվեց հայելուն
նայել, 3 տարեկան Մարիան էլ գլուխը դրեց սեղանին և ամաչելով սկսեց նայել։Ինքնավստահություն, ինքնաճանաչում, ամաչկոտություն և իհարկե անհատական մոտեցում։
Հայելուն նայելով սաները հետաքրքիր ատրիբուտներով` տերևներով, քարերով, թելերով, ուլունքներով պատկերեցին իրենց դիմապատկերը։ Ստեղծագործական երևակայության զարգացում։
Հոգեբան Արև Բաբայանը` մեր խմբի Նարեկի մայրիկը,«Ես եմ իմ դեմքը» նախագծի արդյունքում գովեց բոլոր սաներին և մեր խմբին հայելիներ նվիրեց։

Читать далее «Հայելիներով խաղ»

Պատրաստվում ենք թթուդրիկի

Ծանթացանք բանջարեղենի անուններին,հետո ամեն մեկը վերցրեց իր սիրած բանջարեղենը և բաժանեց երկու մասի։Մեր շատ սիրելի լոգոպեդ ընկեր Աննան առաջարկեց բանջարեղենը խառնել, հետո գտնել զույգերին։ Օրինակ`կտրած պղպեղն այնպես դասավորել, որ նորից չկտրված պղպեղի տեսք ունենա։Դավիթին ամենաշատը դուր էր եկել մեծ ճակնդեղը, սկզբում կտրեց ամենամեծ ճակնդեղը, կերավ և ասաց, որ համեղ է։ Աստղիկն ասաց, ձմերուկը կարմիր, բայց ինքը կուտ ունի։ Հետո պարզվեց, որ ճակնդեղ կտրող դանակով վարունգ ենք կտրել և վարունգը կարմրել է։ Ընկեր Աննան, երբ հարցրեց, թե վարունգն ինչ եղավ, ինչու գույնը փոխեց, Արփին պատասխանեց.
-Վարունգը բազուկ դարձավ։

Ես եմ ու իմ դեմքը

Օրը`հոկտեմբերի 26

Ժամը`11:00-11:30

Մասնակիցներ`Արևմտյան դպրոցի նախակրթարանի սաներ, դաստիարակներ՝ Աննա Հայրոյան, Արև Ուզունյան

Նպատակը՝ Զարգացնել 2-4 տարեկանների ինքնաճանաչումը, ինքնագիտակցությունը, ստեղծականությունն ու երևակայությունը

Անհրաժեշտ նյութեր՝ սպիտակ թղթեր, հայելի, տերևներ, քարեր, ճյուղեր, թելեր

Ընթաքը՝ Սկզբում ծանոթանում ենք իրար հետ, ուսումնասիրում ենք մեր ու մեր ընկերոջ դեմքը, արթնացնում դեմքի մասերը, խոսում քթի, ականջների, բերանի, աչքերի հատկությունների մասին, հայելիների միջոցով ավելի մոտիկից ուսումնասիրում դեմքի մասերը, ապա փորձում թղթի վրա տարբեր միջոցներով ստանալ մեր դիմանկարը:

Արդյուքնում՝ նախակրթարանի սաների մոտ կզարգանա ինքնաճանաչումն ու ինքնագիտակցությունը, կծանոթանան իրենց դեմքի մասերի հետ, կձևավորվի որոշակի ինքնագնահատական, կզարգանան նաև հույզերը, ստեղծականությունն ու երևակայությունը:

Նախագծի հեղինակ`հոգեբան Արև Բաբայան

ճաշացանկ24-31

IMG_20221020_11104324.10 Երկուշաբթի

Նախաճաշ` միրգ, հերկուլես, պանիր, վարունգ, հաց

Ճաշ` վարունգ, լոլիկ, հավով, բրնձով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ` մածուն, թթվասեր, պղպեղ, վերմիշելով փլավ, հաց Читать далее «ճաշացանկ24-31»

Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Նոյեմբեր

  • Սեպտեմբերի 1-ից նոկտեմբերի 12`«Նոր սեբաստացիներ »
  • Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 10` Բաղը քաղինք, խաղողը տարանք
  • Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 18` «Խնկոյանական օրեր»
  • Նոյեմբերի1- 12 ` մարզական ստուգատես
  • Հոկտեմբերի   27- նոյեմբերի 10՝« Թթուդրիկի ծես»:
  • Նոյեմբերի 1-30` «Ռոդարիական օրեր»
  • Նոյեմբերի 21-25՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
  • Նոյեմբերի 25՝ Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում
  • «Լիսիցյանական շաբաթ» ազգագրական ստուգատես

Նոյեմբերի 21-25՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

  • «Շրջիկ թատրոն», հեքիաթասաց դաստիարակներ, սաներ, տատիկներ,  մայրիկներ, հայրիկներ:
  • «Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-5 տարեկանները և սեբաստացի ծնողները:
  • «Գեղարվեստը նախակրթարանում», ցուցահանդես-վաճառք-համերգ:
  • «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ». ժամը` 11:00-12:00. նախակրթարանի ծնողները, տատիկները և սաները մասնակցում են « Խմոր հունցեմ, գունդ սարքեմ»նախագծին . գաթա, հալվա, փոխինդ և այլ ծիսական ուտեստներ:
  • Համագործակցային նախագիծ Հասմիկ Գրիգորյանի հետ. (դաստիարակների շապիկների ասեղնագործություն…)
  • Թթվահամտես,
  • Հարիսայի ծես:
  • Աշնանային պարտեզ

Читать далее «Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ»

Խաղողածես

Արևմուտքի նախակրթարանի սաներով և դաստիարակներով նշեցինք Խաղողածեսը։ Նախապես խաղողը լվացինք, զամբյուղի մեջ դասավորեցինք և գնացինք բակ։ Սիրուն մեծ շրջան կազմեցինք, խաղողին լավ գովեցինք և սկսեցինք ոտքերով և ձեռքերով խաղողը ճզմել։ Վահանը չցանկացավ խաղողը ճզմել։ Տանը մայրիկին ասել է, որ խաղողը մեղք է, ինչի ճզմենք։ Մայրիկը պատասխանել է. -Վահա’ն ջան, խաղողից մաճառ և գինի եք սարքում։ -Մա’մ, բայց մենք գինի չենք խմում,-ժպտալով ասել է Վահանը։

312047250_2407235112750448_2225841425917528282_n