Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Читать далее «Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ»

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Արևմուտքի բակ- պարտեզում աշնան գույները «պարուրել էր» նախակրթարանի սաներին, ծնողներին, դաստիարակներին։ Շատ փուչիկներ, ուրախ տրամադրություն, լույսեր, ժպիտներ, սեր
և համարաշխություն։ Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր։ Ջա~ն, լողափում լողալով, ծափերով, ծիսական երգ ու խաղով, դիմավորեցինք մեր նոր ընդունված սաներին։ Թող աշխարհի բոլոր երեխաների երազանքները կատարվեն։

-Վա~յ, փուչիկները թռան…

Իսկական հեքիաթ։

-Վա~յ, փուչիկներն օդ բաց թողեցինք։ Երազանք պահենք, այն սիրով կիրականանա։

Փուչիկներն արդեն կապույտ երկնքում սավառնում են։Ուռա~,ուռա~…Բարով եկար,աշուն

Читать далее «Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն»

Մի օր վերապատրաստվողների հետ

 

22222654

Այսօր վերապատրաստվող մեր ընկերներն էին դաստիարակ Սուսաննա Հովսեփյանը և բանասեր Հասմիկ Ավչյանը։ Տիկին Սուսաննան երկար տարիներ պարտեզում է աշխատել, իսկ Հասմիկը  ուզում է պարտեզում աշխատել, ասում է, որ սիրում է փոքր երեխաներին։ Օրն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ Տերունական աղոթքով, երգելով, աշխարհին խաղաղություն մաղթելով։Հետո Արևմտյան դպրոց- պարտեզի դաստիարակներով և վերապատրաստվող մեր գործնկերիների հետ գնացինք Արևմտյան դպրոց-պարտեզ: Ճանապարհին Հասմիկն ասաց,որ կրթահամալիրը տարբերվում է մյուս կրթական միջավայրից, քանի որ մեր կրթօջախում չի հանդիպել չկամեցող, վատ տրամադրություն հաղորդող մարդ, ամեն տեղ միայն սեր, ընտանեկան խաղաղ, հանգիստ, ուրախ միջավայր է, առողջ մարդկային  ընկերական հարաբերություն: Վերջապես հասանք մեր խումբ, արագ կազմակերպեցինք նախաճաշը և ճանապարհ ընկանք: Ճանապարհին խաղացինք Հ. Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթից մի հատված, հետո գնացինք ագարակ՝ լվացվեցինք և նախաճաշեցինք:

Ջա~ն, ընկեր Էդմոնը ձին բերեց, ձի ենք քշելու:

Ձիավարություն

Կերակրում ենք կենդանիներին

Երաժշտական պարապմունք, բերքահավաք

Շնորհակալություն…