Տոնական շքերթ ,ծննդյան շնորհավորանք

2-4 տարեկանները սիրով շնորհավորում են կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանին։ Աստղիկ Բլեյանն ասաց, որ իր հայրիկին շատ է սիրում և ուշադիր լսում էր իր ընկերներին,հետո մոտեցավ Նարեկին և ասաց.

— Դու իմ պապայի՞ն ես ասում տիար Բլեյան։

Արևմուտքի նախակրթարանի սաներն իրենց ինքնագլորներով տոնական շքերթը սկսում են ծննդյան շնորհավորանքով։ Խինդ, ծիծաղ, ժպիտ, հրճվանք, ուրախ օր։