Միքայել ջան,ծնունդդ շնորհավոր

Այսօր տոն էր խմբասենյակում: Նշեցինք խելացի, ընկերասեր Միքայելի 5 ամյակը: Մրգային տորթ,կոկտեյլ, պաղպաղակ: Շնորհավորանքներ, ժպտացող աչքեր ու սիրով լի ընկերներ: Հրաշք Միքայել ջան, ծնունդդ շնորհավոր:

Նվեր օրեր՝ ծննդյան ծեսով ծառատունկ, կանաչ ապրիլ,մայիս (ծառ, ծաղկատունկ)

Նախագծի անվանումը՝ «Նվեր օրեր՝ ծննդյան ծեսով ծառատունկ»

Անցկացման վայրը՝  Արևելյան դպրոց-պարտեզի այգի Читать далее «Նվեր օրեր՝ ծննդյան ծեսով ծառատունկ, կանաչ ապրիլ,մայիս (ծառ, ծաղկատունկ)»

Ղ.Աղայան,Ռոդարի

2-5 տարեկանների ցանկացած գործունեությունը խաղ է: Էլի հորինեցինք, օգտվեցինք Ջ. Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթից: Իսկական խառնաշփոթ, խաղ-բեմադրություն՝ Ղ. Աղայանի «Սագեր» և ազգային խաղ «Սագեր»: Թատրոն, բանավոր խոսքի զարգացում, երևակայության, մտածողության զաևգացում, կարողություն, թիմով աշխատելու կարողություն:

Սագիկ-մագիկ, իմ սիրունիկ,

Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,

Որ դու ուտես, շուտ մեծանաս,

Ուրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,

Ես կխնդրեմ իմ մայրիկին,

Որ նա ժողվե քո փետուրներ

Եվ ինձ համար շինե բարձեր:

Փայտ քաշոցի

Ազգային խաղերը սաների ամենազվարճալի ու սիրելի խաղերից են: «Փայտ քաշոցի», այո մեզ մեկ փայտ էր անհրաժեշտ, որպեսզի խաղը կազմակերպենք: Փայտը գտանք և հավես խաղացինք, ուրախացանք: Շփում, ընկերասիրություն, ուշադրության զարգացում:

Ազգային խոհանոց

Ուսապարկ, ճամփորդական քնապարկ՝ երբ ուզեմ, որտեղ ուզեմ, կարող եմ տաքուկ քնել

Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարանում իրականացնում ենք Քնի ծեսի նոր մոդել ծրագիր: Քննապա՞րկ, թե՞ նեքնակով ձմեռային վերմակ: Դե հա սովոր ենք տաք ծանր բրդյա վերմակներին, որ ողջ քնի ժամին դաստիարակներն անընդհատ ծածկում են սաներին: Անգամ ծնողներն են բողոքում, որ երեխաները քնելիս չեն թողնում իրենց վերմակով ծածկել և շուտ հիվանդանում են: Դե ինչ քննապարկն ավելի տաք ու հարմար է սաների համար: Այո, իմ դիտարկման շնորհիվ օր օրի ավելի եմ համոզվում, որ քննապարկերն ավելի հարմար են: Մտածում էի, որ գուցե՞ քննապարկով քնելիս երեխաները չեն կարողանա ազատ, հարմարավետ, իրենց հարմար դիրքով քնել, բայց 2-4 տարեկաններին երբեք չես կարող սահմանափակել: Առաջին օրը սաները բացեցին քննապարկի շղթաները: Սանը ինքն է բացում իր անկողինը և հավաքում, բայց երբ պառկում է քնելու շղթան բացում է, հետո փակում, ինքն իրեն կազմակերպում է իր հանգիստը: Քննապարկերով խաղը սկսված է: Ուսապարկ, ճամփորդական քնապարկ՝ երբ ուզեմ, որտեղ ուզեմ, կարող եմ տաքուկ քնել:

Ծնողների արձագանքներից

-Ինչպե՞ս ենք լվանալու, շու՞տ կչորանա,- անհանգստացած հարցնում էին ծնողները:

Անհանգստանալու կարիք չկա, Լոլայի մայրիկն արդեն երկու անգամ լվացել է, ոչ մի փոփոխություն չի եղել:

-Իմ տղան մեկ տարեկանից մեծ մահճակալին է քնել, բայց քնապարկո՞վ կքնի: Հաջորդ օրը մայրիկն ասաց, որ տղան համաձայն է, որ իր համար էլ պատվիրեք:

-Վա~յ, ինչ լավ է, իմ աղջիկը չի սիրում ծածկվել:

-Շատ լավ է, ես էլ մտածում էի, թե ինչ վերմակ կարեի, որ պարտեզ բերեի, ի~նչ լավ ու հարմար են քնապարկերը: Ճամփորդության էլ մեր հետ կտանենք:

Լոլայի մայրիկն արդեն հասցրել է անկողինը երկու անգամ լվանալ: