Ագարակում

305532677_3947385425385637_1080575141991869010_n

Ագարակը մեր խմբասենյակի անբաժան մասն է։Ամռանը գնում էինք Ագարակ,որ կենդանիներին կերակրեինք,
կամ ձի քշեինք, բայց աշնանն Ագարակն ավելի սիրուն է իր բերքառատ, մրգատու ծառերով,խաղողի վազերով։Ջա~ն,սեպտեմբեր ամիսն է,նոր սեբաստացիներն ագարակում չեն լացում, սալոր և խաղող են քաղում, կենդանիներին են կերակրում։ Հավես և հագեցած օր։

Սեբաստացի Մարկը

2,5 տարեկան հրաշք Մարկը պարտեզում դեռ ճաշերը չի ուտում, սիրում է միայն բանջարեղեն, միրգ
և ինչպես Մարկն է ասում.«Սոկ,սոկ»։
Քնի ժամին մինչև իր հյութը չխմի, չի քնում,բայց ինքնուրույն է լվացվում, բերանն անձեռոցիկով կոկիկ սրբում է։Ամեն շոր չի սիրում հագնել, ինքն է որոշում որ գույնի շորը հագնի, բայց երբ զգուշացնում ես,որ հագուստը թրջվել է, կամ կեղտոտվել է,
միևնույն է ինքն իր ուզած շորն է հագնում։ -Բա ես Մարկն եմ,ես այսպես եմ ուզում։