Լուսին

Զրուցեցինք արևի և լուսնի մասին։ Աստղիկն ասաց, որ լուսինը գիշերն է գալիս, իսկ հետո
գնում է, արևն է դուրս գալիս։ 2-4 տարեկանների մեծ մասը դեռ չի պատկերացնում օրվա ժամանակը` առավոտ, կեսօր, երեկո, գիշեր։
-Լուսինը գիշերն է դուրս գալիս, իսկ աստղերը լուսավորում են երկինքը։ Արևը ցերեկն է դուրս գալիս,-ասում
են 2-4 տարեկանները։ Խաղացինք «Գիշեր-ցերեկ» խաղը, հետո բեմադրեցինք Աթաբեկ Խնկոյանի «Լուսին» ոտանավորը։

Оставьте комментарий