Առաջին օրը պարտեզում

Գրկիր, գրկիր…Արփին արդեն սեբաստացի է։3 տարեկան ժպտերեսիկ, ընկերասեր, հրաշք։ Արփին առաջին օրը միանգամից ներառվեց խմբում,  ինքնուրույն կոշիկները հանեց և բարձրացավ հարթակին, հետո երբ լվացվեց, բարձր ձայնով ասաց.
-Սրբիչն ու՞ր է, — թաց ձեռքերը ցույց տալով։ Մեկ էլ հանկարծ նկատեցինք, որ ընկերացել է Ռուստամի հետ, և միասին
խաղում են։ Երբ Ռուստամը վազում էր Արփիին բռնելու, Արփին ուրախացած վազում էր մոտս և ասում` գրկիր։ Գրկիր, գրկիր` այսինքն ինձ սիրիր։ Թո’ղ բոլոր սաներն Արփիի նման պատրաստ լինեն պարտեզ հաճախելուն։ Շատ լավ է, երբ ծնողները հոգեբանորեն, նախապատրաստվում են և իրենց բալիկին նախապատրաստում պարտեզ հաճախելուն։ Նախապես զրուցում են երեխաների հետ։ Իհարկե, երեխաները տարբեր են, բայց շատ կարևոր է երեխաներին պարտեզի միջավայրին առողջ, ուրախ, ազատ, զարգացնող միջավայրում ծանոթացնել առանց լացելու։ Պարտեզում լացն ի՞նչ է, ինչի՞ համար լացել, փոխարենը ուրախանալ, խաղալ, նոր ընկերները ունենալ։
Կեցցե’ս, Արփի ջան,դու հրաշք գեղեցկուհի ես։