Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Արևմուտքի բակ- պարտեզում աշնան գույները «պարուրել էր» նախակրթարանի սաներին, ծնողներին, դաստիարակներին։ Շատ փուչիկներ, ուրախ տրամադրություն, լույսեր, ժպիտներ, սեր
և համարաշխություն։ Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր։ Ջա~ն, լողափում լողալով, ծափերով, ծիսական երգ ու խաղով, դիմավորեցինք մեր նոր ընդունված սաներին։ Թող աշխարհի բոլոր երեխաների երազանքները կատարվեն։

-Վա~յ, փուչիկները թռան…

Իսկական հեքիաթ։

-Վա~յ, փուչիկներն օդ բաց թողեցինք։ Երազանք պահենք, այն սիրով կիրականանա։

Փուչիկներն արդեն կապույտ երկնքում սավառնում են։Ուռա~,ուռա~…Բարով եկար,աշուն

Նոր միջավայր, նոր ընտանիք, երբ ծնողը վստահելով դաստիարակներին` գալիս են պարտեզ։Մանկան աշխարհ, վառ անհատականություն, խինդ ու ծիծաղ, լաց ու ժպիտ։Նոր ընդունված սեբաստացիները

Աշնանը լողացող սաներին ոգևորել է պետք։
-Կեցցեն, մեր լողորդները։

Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը միշտ խրախուսում է թե’ փոքրերին, թե’ մեծերին և տոնական տրամադրություն է փոխանցում բոլորին։
3-4տարեկանները ողջ ամառ լողացին փոքր լողավազանում, բայց աշնանն արդեն լողում են մեծ լողավազանում։ Շատ ինքնուրույն են աստիճաններով իջնում լողավազան, ջրի մեջ խաղում, լողում։ Արևմուտքի լողափում հաղթահարում են լողալու կարողությունը։ Այսօր Աստղիկ Բլեյանի հայրիկը ծանոթացավ Աստղիկի ընկերների` զույգ եղբայրների հետ։ Ալեքսանը և Հովհաննեսը շատ նման են և դժվար է տարբերելը։ Ծափեր մեր զույգ սեբաստացի ընկերներին։ Ծափեր զույգ եղբայրներին

2-4 տարեկանները սիրով շնորհավորում են կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանին։ Աստղիկ Բլեյանն ասաց, որ իր հայրիկին շատ է սիրում և ուշադիր լսում էր իր ընկերներին,հետո մոտեցավ Նարեկին և ասաց.

— Դու իմ պապայի՞ն ես ասում տիար Բլեյան։Տոնական շքերթ ,ծննդյան շնորհավորանք

Մուտքը խաղալիքով նախագծի մեկնարկն սկսված է։ Ջա~ն, Էլենը և Նարեկը նոր զարգացնող խաղեր են բերել։2-4 տարեկանները հավաքվեցին խաղալիքների շուրջ։ Գիտե՞ք` հետաքրքիրն այն էր, որ խմբում ունեինք նոր սեբաստացի սաներ, որոնք առաջին օրն էին եկել պարտեզ, բայց խմբի երեխաներն առանց նոր ընկերների անուններն իմանալու, դեռևս չծանոթացած, այնպես հաշտ և համերաշխ էին խաղում, որ անհանգստանալու կարիք չկար, թեև երեխան առաջին օրը պարտեզում կարող է հուզվել, լաց լինել։ Մեկ անգամ ևս համոզվեցի, որ եթե երեխաների համար հետաքրքիր միջավայր ես ստեղծում,ապա սանը այն զարգացնում է։ Շնորհակալ ենք Էլենի և Նարեկի մայրիկներին։Մուտքը խաղալիքով

Զրուցեցինք արևի և լուսնի մասին։ Աստղիկն ասաց, որ լուսինը գիշերն է գալիս, իսկ հետո
գնում է, արևն է դուրս գալիս։ 2-4 տարեկանների մեծ մասը դեռ չի պատկերացնում օրվա ժամանակը` առավոտ, կեսօր, երեկո, գիշեր։
-Լուսինը գիշերն է դուրս գալիս, իսկ աստղերը լուսավորում են երկինքը։ Արևը ցերեկն է դուրս գալիս,-ասում
են 2-4 տարեկանները։ Խաղացինք «Գիշեր-ցերեկ» խաղը, հետո բեմադրեցինք Աթաբեկ Խնկոյանի «Լուսին» ոտանավորը։ Լուսին

Սաները Ղ.Աղայանի «Սագ» ոտանավորը շատ արագ յուրացրեցին։ Խաղ-բեմադրություն Ագարակում։ Այո, 2-5 տարեկաններն այսօր կերակրելով սագերին` արտասանեցին ոտանավորը։ Բանավոր խոսքի զարգացում,մեկ մյուսին լսելու կարողություն։ Սագ

Հեքիաթ սիրում ենք բոլորս, բայց երբ 2-5 տարեկանները հեքիաթը լսում են, սկսում են այն պատմելով խաղալ և վերածել թատրոնի։ Նախապես տիկնիկները պատրաստել էինք։ Առանձնացրեցինք Հ. Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթի հերոսներին, հետո աքլորի պես ծուղրուղու կանչեցինք և ճամփա ընկանք։ Լավ զբոսնեցինք, հետո բոլորս «շնիկներ դարձանք», բայց հետաքրքիրն այն էր, որ բոլորն ուզում էին աղվեսի դերը խաղալ։
Տարատարիք խմբում նոր սաներն առաջին անգամ էին պարտեզում հեքիաթ լսում։ Բանավոր խոսքի, ստեղծագործական երևակայության, ուշադրության զարգացում։

Կոմիտասյան երգերի ներքո նկարում ենք։ Իսկ ի՞նչ են նկարում նախակրթարանի սաները։ Երբ սաներին հարցրի, թե ինչ են նկարել, Վահանն, ուսերը բարձրացնելով, ասաց.

-Չգիտեմ, համակարգիչ։

Զույգ եղբայրները` Հովհաննեսը և Ալեքսանը, Գայուշի տունն էին նկարել, Լիլին` կով։ Դավիթը ողջ թուղթը սև գույնով էր տարածել և անհամբեր սպասում էր, թե երբ պետք է հարցեմ,թե ինչ է նկարել։Երբ հերթը Դավթին հասավ, ասաց.

-Ես պատուհանները փակ տուն եմ նկարել,որ կրակեն չքանդվի։

Ստեղծագործական երևակայության զարգացում։ Գույների ճանաչում, մեկը մյուսին լսելու կարողություն։Նկարչություն

Խմբի բոլոր երեխաները սիրով և հավեսով են խաղում: Ուշադրության զարգացում, կենտրոնացում, զվարճանք, հրճվանք։Զիլինա

Դաստիարակի օրագիր

Այսօր Դավիթը վիճելով Արմանի հետ` շատ բարկացավ և Արմանի ձեռքը կծեց։ Երբ Դավթին հարցրի, թե ինչու կծեց, Դավիթը լուրջ հայացքով նայեց և ասաց.
-Մոծակն է կծել։

Պատմում է Դավիթի մայրիկը.

Առավոտյան Դավիթին հարցնում եմ.
-Դավի’թ, այս շորը կհագնե՞ս։
Դավիթը պատասխանում է.
-Ո’չ:
-Իսկ այս սպիտակ վերնաշապիկը կհագնե՞ս։
Դավիթ նորից պատասխանում է.
-Ո’չ։
-Իսկ սա,-ցույց տալով մեկ ուրիշը։
-Հա,մամ, թանկանոց է, սա կհագնեմ։

Ագարակը մեր խմբասենյակի անբաժան մասն է։Ամռանը գնում էինք Ագարակ,որ կենդանիներին կերակրեինք, կամ ձի քշեինք, բայց աշնանն Ագարակն ավելի սիրուն է իր բերքառատ, մրգատու ծառերով,խաղողի վազերով։ Ջա~ն, սեպտեմբեր ամիսն է,նոր սեբաստացիներն ագարակում չեն լացում, սալոր և խաղող են քաղում, կենդանիներին են կերակրում։ Հավես և հագեցած օր։Ագարակում

Մի օր վերապատրաստվողների հետ

Оставьте комментарий