Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Ամիսը ` Նոյեմբեր

Ժամը`  11։00֊12։00

Վայրը ՝ Արևմտյան դպրոց- պարտեզի նախակրթարան

Մասնակիցներ՝  դաստիարակներ, սաներ, ծնողներ`Շողիկ Սահակյան, Հերմինե Բաղդասարյան

Նպատակը՝ Ամրապնդել ծնող-պարտեզ կապը, ծանոթանալ ընտանեկան, ավանդական ուտեստներին Խնդիրները՝ Զարգացնել սաների մոտ համագործակցելու, թիմային աշխատանք կատարելու հմտությունները, նորը փորձելու, համտեսելու սովորությունը, չափ ու քանակի մասին գաղափարի ձևավորումը:

Շողիկ Սահակյանը  պատրաստում է Ժենգյալով հաց:

Համ, հոտ, գույն, թիվ հաշիվ, կտրատել, համեմատել, շատ, քիչ, մեծ, փոքր

Անհրաժեշտ է

  • Տարբեր տեսակի կանաչիներ
  • Մեկ կգ ալյուր
  • Աղ
  • Ջուր

Ընթացքը՝

Ալյուրը, աղը, ջուրը  համադրությամբ հունցելու ենք և ստանալու ենք պինդ խմոր: 30-րոպե հանգստանալուց հետո  այն բաժանում ենք ձվի չափ գնդիկների ու ծածկում ենք սրբիչով կամ անձեռոցիկով:

Խմորի հանգստանալու ընթացքում նախապատրաստում ենք նաև կանաչիները, լվանում ենք  և կտրատում, ավելացնում ենք աղ և պղպեղ, իչպես նաև մի քանի կաթիլ ձիթայուղ:

Հետո համտեսում ենք և հյուրասիրում:

Հերմինե Բաղդսարյանի  հետ  պատրատելու ենք ծիսական գաթա;

Ստեղծագործական երևակայության զարգացում

Անհրաժեշտ է.

Խմորի համար

  • 3բաժակ ալյուր
  • 0.5 թեյի հգդալ սոդա,վանիլին
  • 0.5 բաժակ շաքարավազ
  • 250 գ կարագ
  • 2 ձու
  • 250 գ մածուն
  • Խորիզի համար
  • 100 գ կարագ
  • 1  բաժակ շաքարավազ
  • 200գ. ալյուր,վանիլին
  • 0.5 թեյի գդալ աղԸնթացքը՝
  • Մեծ թասի մեջ մաղում ենք ալյուրը, սոդան, վանիլինը, շաքարավազը: Քերում ենք սառնարանից հանած շատ սառը կարագը, փշուր ենք ստանում: Փշուրի մեջ կոտրում ենք ձուն և ավելացնում մածունը:  Ստանում ենք խմոր և կես ժամով տեղափոխում սառնարան: Այս ընթացքում պատրաստում ենք խորիզը:Խորիզը պատրաստում ենք հարիչով. հարում ենք կարագը, հետո շաքարավազը, վերջում՝ ալյուրը:

    Սառնարանից դուրս ենք բերում խմորը, ոչ շատ բարակ բացում ենք, վրան հավասար տարածում ենք խորիզն ու փաթաթում: Կտրում ենք գաթայի հատուկ կտրիչով, վրան դեղնուց ենք քսում ու տեղափոխում արդեն 200 աստիճան և ավելի տաքացած ջեռոցն ու թխում մինչև վարդագույն է դառնում:

Оставьте комментарий