Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

311605785_2407236336083659_47234701362050514_n

Նոր Սեբաստացի ծնողների համար անակնկալ էր Ագարակում թոնիր տեսնելը։
-Այ քեզ, զարգացնող միջավայր։Ազատություն, շփում, գործունեություն և վերջում` բացահայտում, համտեսում։ Հրաշալի է կրթական ծրագիրը: Այսպես էին ծնողների արձագանքները։
Աշնանային հավաքին ընդառաջ շաբաթ օրը Ծնողական ակումբով, 2-4 տարեկաններով, տատիկներով և պապիկներով հավաքվեցինք Ագարակում։ Սկզբում Հ.Թումանյանի «Ծիտը» հեքիաթից մի փոքր հատված բեմադրեցինք, հետո բոլորիս ոտքերը «փուշ մտավ», տվեցինք տատիկը հանեց և գցեց թոնիրը։Մեծերով և փոքրերով շատ զգույշ էինք թոնրի շուրջը։ Հացի մասին երգերը երգելով` սկսեցինք գունդ անել ,հետո գրտնակով լավ բացեցինք և թխեցինք։Մեկինը լոշիկ եղավ, մյուսինը` լավաշ, բոքոն։
Շատ սպասված և հավես օր էր։ Մեր թխած լավաշն իսկական կարմրաթուշ էր և համեղ։

Կարմարաթշիկ լավաշները

Читать далее «Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն»

Ինքնագլոր,գնդակախաղ

311061449_2406107759529850_4615481757747590105_n

Առավոտյան ուրախ տրամադրությամբ Աստղիկ Բլեյանը հարցրեց.
-Մենք կարմիր ինքնագլորներ չենք քշելու՞:
-Եթե ուզում եք ինքնագլոր քշել, եկեք միասին գնանք կարմիր ինքնագլորները դպրոցից դուրս հանենք, որ հետո քշենք։
-Ուռա~, ջա~ն…                                                                                                                                                 2-4 տարեկաններն արագ կարմիր ինքնագլորները վերցրեցին և դուրս եկան։
Շատ լավ է, երբ բոլոր սաներն ունեն իրենց ինքնագլորները, ով ինչպես ուզում է, վարում է` արագ, դանդաղ, կամ էլ չի ուզում քշել: Հետո գնդակախաղ խաղացինք:
Գնդակ բռնելու կարողություն, ուշադրության զարգացում, առաջ-հետ, արագաշարժություն։

Մարմնամարզություն

Ամեն չորեքշաբթի, ժամը 9:20 -9:45 Արևմտյան դպրոցի մարզադահլիճում 2-4 տարեկանները մարզվում են։Գլուխկոնծի, օղակախաղ, վազք, թռիչք, աշխուժացնող վարժություններ, ուրախ տրամադրություն: Ֆիզիկական զարգացում,առողջ ապրելակերպ։

Զարգացնող խաղեր

Ստեղծագործական երևակայության զարգացում,ուշադրության կենտրոնացում,մեկը մյուսին սովորեցնելու,օգնելու կամեցողություն,ընկերասիրություն։Խմբի 2 տարեկաններին օգնում են իրենց մեծ ընկերները,որպեսզի փոքրերն էլ մասնակցեն խաղին։

Եթերում Տունտունիկ ռադիոն է

Աշնանային հավաքին ընդառաջ մեկնարկվեց  <<Տունտունիկ>> ռադիոյի առաջին թողարկումը։ Մեզ հետ են 2-4 տարեկանները։Առաջին համարում սաները լավաշթխիկի են հրավիրում իրենց  ծողներին,երկրորդ եթերում պատմում են իրենց ձեռքով թխած և հյուրասիրած լավաշի, թոնրի և Ագարակի մասին։

310750611_1471128383397201_2813116156426386316_n

 

297964380_1542978172808053_5014353316991194355_n