Խաղողածես

Արևմուտքի նախակրթարանի սաներով և դաստիարակներով նշեցինք Խաղողածեսը։ Նախապես խաղողը լվացինք, զամբյուղի մեջ դասավորեցինք և գնացինք բակ։ Սիրուն մեծ շրջան կազմեցինք, խաղողին լավ գովեցինք և սկսեցինք ոտքերով և ձեռքերով խաղողը ճզմել։ Վահանը չցանկացավ խաղողը ճզմել։ Տանը մայրիկին ասել է, որ խաղողը մեղք է, ինչի ճզմենք։ Մայրիկը պատասխանել է. -Վահա’ն ջան, խաղողից մաճառ և գինի եք սարքում։ -Մա’մ, բայց մենք գինի չենք խմում,-ժպտալով ասել է Վահանը։

312047250_2407235112750448_2225841425917528282_n

Оставьте комментарий