Սեբաստացու ընտանեկան խոհանոց

Նախագծի անվանում՝ «Սեբաստացու ընտանեկան խոհանոց»

Ժամանակահատվածը՝ Նոյեմբեր

Մասնակիցներ՝ 2-4 տարեկանները և իրենց ընտանիքի անդամները

Նպատակը և խնդիրները

  • Ծիսական խոհանոցի տարածում և հյուրասիրում
  • Իր պատրաստածիմասին պատմելու կարողություն
  • Համ, հոտ, թիվ հաշիվ, շատ քիչ, մեծ փոքր
  • Խմբային գործունեություն, սոցիալական շփում   

Ընթացքը՝ 2-4 տարեկանները տանը իրենց մայրիկների հետ պատրաստում են իրենց սիրած հայկական ուտեստը և հաջորդ օրը բերում են պարտեզ,որպեսզի իրենց ընկերներին հյուրասիրեն: Ծնողներից մեկը նկարում է և տեսանյութ է պատրաստում, որպեսզի տեղադրենք դաստիարակների բլոգում;

Տեսանյութերը դիտում ենք խմբում, և սաները պատմում են իրենց պատրաստած ուտեստի մասին:

Оставьте комментарий