Պատրաստվում ենք թթուդրիկի

Ծանթացանք բանջարեղենի անուններին,հետո ամեն մեկը վերցրեց իր սիրած բանջարեղենը և բաժանեց երկու մասի։Մեր շատ սիրելի լոգոպեդ ընկեր Աննան առաջարկեց բանջարեղենը խառնել, հետո գտնել զույգերին։ Օրինակ`կտրած պղպեղն այնպես դասավորել, որ նորից չկտրված պղպեղի տեսք ունենա։Դավիթին ամենաշատը դուր էր եկել մեծ ճակնդեղը, սկզբում կտրեց ամենամեծ ճակնդեղը, կերավ և ասաց, որ համեղ է։ Աստղիկն ասաց, ձմերուկը կարմիր, բայց ինքը կուտ ունի։ Հետո պարզվեց, որ ճակնդեղ կտրող դանակով վարունգ ենք կտրել և վարունգը կարմրել է։ Ընկեր Աննան, երբ հարցրեց, թե վարունգն ինչ եղավ, ինչու գույնը փոխեց, Արփին պատասխանեց.
-Վարունգը բազուկ դարձավ։

Оставьте комментарий