Հայելիներով խաղ

2-4 տարեկանները սիրում են հայելիներով խաղալ։ Ամենահետաքրքիր և զվարճալի էմոցիաները սաներն արտահայտում են հայելիներին ուշադիր նայելով։ 2,5տարեկան Արևը հրաժարվեց հայելուն
նայել, 3 տարեկան Մարիան էլ գլուխը դրեց սեղանին և ամաչելով սկսեց նայել։Ինքնավստահություն, ինքնաճանաչում, ամաչկոտություն և իհարկե անհատական մոտեցում։
Հայելուն նայելով սաները հետաքրքիր ատրիբուտներով` տերևներով, քարերով, թելերով, ուլունքներով պատկերեցին իրենց դիմապատկերը։ Ստեղծագործական երևակայության զարգացում։
Հոգեբան Արև Բաբայանը` մեր խմբի Նարեկի մայրիկը,«Ես եմ իմ դեմքը» նախագծի արդյունքում գովեց բոլոր սաներին և մեր խմբին հայելիներ նվիրեց։

Читать далее «Հայելիներով խաղ»