Տյառընդառաջի ծես(նախագիծ)

Նախագիծ ՝ Տյառնընդառաջի ծեսը նախակրթարանում

 

Օրը` Փետրվարի 14

Ժամը` 11:00-12:00

Մասնակիցներ`նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ

Վայրը `  Արևմտյան դպրոց-պարտեզ

Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով ։ Ծիսական տոներից մեկն էլ Տյառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծյումը Աստծուն: Տյառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը:

Մարդիկ հավաքվելով կրակի շուրջը երգում պարում զվարճանում էին: Նրանք հավատում էին, որ կրակը կտանի անհաջողություններն ու ցավերը, հիվանդություններն ու վատ սովորությունները։

Ցատկում էին խարույկի վրայով, իսկ առաջացած մոխիրը լցնում էին ծառերի և ծաղիկների արմատներին` հույս ունենալով, որ տարին բերքառատ ու լիքը կլինի:

Ուսումնական նյութեր՝

Տյարնընդառաջի երաժշտական փաթեթ

Նպատակը՝

  • ազգային ծեսերի յուրացում
  • ազգային մշակույթի յուրացում և փոխանցում
  • ծեսի վերականգնում և տարածում
  • ծիսական երգերի, պարերի, խոհանոցի, բարեմախթաքնենրի յուրացում
  • Խնդիրներ՝
    • տոնի ուսումնասիրում
    • ազգային երգերի պարերգերի յուրացում
    • ծիսական ուտեստների պատրաստում
    • տոնական միջավայրի ստեղծում
    • ծեսի կազմակերպում

    Ընթացք

    Ուսումնասիրել Տեառնընդառաջ -ի ծիսակարգը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի տիկնիկներ։

    Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

    Արդյունքում սովորողները՝

    • կիմանան՝ որն է ազգային ծեսը, տվյալ դեպքում՝ Տեառնընդառաջը,
    • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ,
    • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Оставьте комментарий