Փայտ քաշոցի

Նոր նախագիծ ենք սկսել,երբ հայրիկներն են մասնակցում ազգային խաղերին։Նախագիծը ծնվեց կլոր սեղանի ժամանակ, երբ ազգային խաղերի մասին էինք պատմում։Տիար Բլեյանի առաջարկով
հայրիկները սկսեցին խաղալ ազգային խաղեր։Թութիկյան Վահանն ու Տիրանը հայրիկի հետ խաղում են փայտ քաշոցի։Ամենահետաքրքիրը վերջում է , երբ ծնվում է նոր խաղ։ 2-4 տարեկաններն ազգային խաղեր են խաղում հայրիկների հետ։Դիտեք,դուք էլ խաղացեք։

Դաստիարակի օրագիր

Սարգիսը նեղացել էր ընկերներից.
-Ես էլ պարտեզ չեմ գալու, մենակ մնալու եմ իմ մամայի և պապայի մոտ։ Ինքն իրեն դժգոհեց, երկար լացակումած տխուր նստեց։ Տասը րոպե դեռ չէր անցել, մոտեցավ և հարցրեց.
-Ընկեր Աննա, կլինի՞ պապաս ու մամաս գան իմ հետ պարտեզ:

Հ.Թումանյանի« Քամին» ոտանավորը բեմադրելու ժամանակ`

Նարեկն ասաց.
-Ու~,ու,~ու ~, քամին Է, քամին
Տես անզգամին.
Բեղեր չունի, բերան չունի` փչում է։
Հայկն էլ ասաց.
-Ոտքեր չունի` վազում է:
Ռուբենն էլ ասաց.
-Ուժեղ քամուն ասում ենք փոթորիկ։

Խաղի ժամանակ
Արենն ասաց.
-Ես քեռի ունեմ:
Աստղիկն ասաց.
-Ես հայրիկ ունեմ:
Դավիթն էլ ասաց.
-Ես էլ պապա ունեմ :