Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին,: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է  ստուգել, ախտահանել։ Ծնողի մուտքն արգելվում է:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում։ Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:10:00-10:30Նախաճաշ

    12:30-13:00Ճաշ

    15:30-16:00- Հետճաշիկ: 

    (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը

    10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքում, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…

    10:40-11:00 Բակային խաղեր

    11:00-12:00 Աշխատանքային գործունեություն ըստ նախագծի

    13:00-15:00- Քուն

    16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել

Ձյունը հալվեց, լցվեց առուն։ Արևը ժպտաց ձնծաղիկին, իսկ ձնծաղիկը` մեր մանուկներին։ Տաքություն, ջերմություն, սեր և հրճվանք, զվարճանք, խուճուճ¬ մուճուջ հետաքրքիր և անսպասելի նախագծեր։ Գարնանային որոնումներ, բացահայտումներ և իհարկե ծանոթացումներ։ Այս ամիս կծանոթանան Ղ.Աղայանի և Ջ.Ռոդարի ստեղծագործություններին, ծիսական ասիկներին և երգերին, կխոսենք մեր շատ սիրելի մայրիկների մասին, «Ձոն մայրիկին»
նվեր կպատրաստենք։
Կմարզվենք, ինքնագլոր կքշենք, ազգային խաղեր կխաղանք,ծառատունկ կանենք, կպատրաստվենք Ծառզարդարին։ Իսկ թե ինչեր կհայտնաբերենք, կգրենք մարտ ամսվա հաշվետվության ժամանակ։

Գարնանային պարտեզ մարտ

Читать далее «Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ»