Բարեկենդանի ծես(Նախագիծ)

Օրը`փետրվարի 25

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ

Վայրը ՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

  1. ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
    Ահա եկավ հայոց ազգին օրերը,
    Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…

Մե օր բարեկենդան, տաս օր անոթի:

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է,
հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու
անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին
փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ:
Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ
դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին
միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և
դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով,
մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում
էր երկու շաբաթ, անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսին և ավարտվելով Մեծ
պասով: Մեծ պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր
լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոսը: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ
Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ պահքը: Մեծ պահքի 40 օրերին գումարվել
է նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ պահքն ավարտվում է
Զատիկի` Քրիստոսի Հարության տոնով:
Բարեկենդանն այնքան սիրված,

ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի
կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև
ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի,
խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության
երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում:

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիր

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,

Տարիքային խումբ, մասնակիցներ

Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան

Ընթացք

Ուսումնասիրել Բարեկենդանի ծեսը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծեսին հատուկ ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար միասին ընտրել ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Համապատասխան երաժշտության ուղեկցությամբ բեմականացնել կատակ-պարեր՝ օգտագործելով ինչպես պարային, այնպես էլ բեմականացված էլեմենտներ, թաշկինակներ, ձեռագործ ծիսական տիկնիկներ:

π

Оставьте комментарий