Տյառնընդառաջ(փաթեթ)

Տրնդեզ (փաթեթ)
2-4 տարեկաններն ամեն ամիս ծանոթանում են ծեսերին: Հաճախ ծես բառը չեն հիշում, բայց երբ հարցնում եմ, թե երբ ենք ձու ներկում կամ տոնածառ դնում
անմիջապես պատասխանում են.
-Զատիկին, Նոր տարվան:
Իսկ երբ ենք կրակ վառում, հարցին
Եվան պատասխանեց.
-Հարս ու փեսա պետք է լինի. որ կրակի վրայով թռնեն։
Հայկն էլ ավելացրեց.
-Տրնդեզին, առաջինը հարս ու փեսան են կրակի վրայով թռնում, հետո բոլոր մարդիկ։ Վերջում աղանձ են լցնում գլխներիս։
Սարգիսն էլ ավելացրեց.
— Աղանձ, գունավոր կոնֆետներ, գաթա էլ են տալիս:
Ազգային ծիսական երգով ու պարով, ուտեստներով, խաղիկներով, ասիկներով, խորհրդանիշ ծառով նշում ենք բոլոր ծեսերը։ Անմասն չի մնում նաև ընտանեկան խոհանոցը։ Պատրաստվում ենք Տրնդեզի սեղանը գցել տանը պատրաստած քաղցրավենիքներով։

Ընտանեկան խոհանոց

Սիրով և ուրախ տրամադրությամբ Արևմտյան դպրոց-պարտեզում նշեցինք Տրնդեզը։
Լիլին ասում էր, որ վախենում է կրակի վրայով թռնել, բայց հենց թռցրեցինք,ուրախացած ասաց.
-Ես կրակի վրայով թռա: Читать далее «Տյառնընդառաջ(փաթեթ)»

Պատրաստվում ենք Տրնդեզի(ընտանեկան խոհանոց)

Մեր սաներն այնքան ինքնուրույն են և ազատ, որ իրենք են ծնողներին առաջարկում, թե ինչ պատրաստեն։

Читать далее «Պատրաստվում ենք Տրնդեզի(ընտանեկան խոհանոց)»