Բացօթյա խոհանոց

Նախագծի անվանումը՝ «Բացօթյա խոհանոց»

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց -պարտեզի այգի

Անցկացման օր, ժամ՝  Մայիսի 7, ժամը 11:00-12:00

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ծնող

Նպատակը՝ ամրապնդել ծնող-սան-պարտեզ կապը, պատրաստել պաղպաղակ

Խնդիրները՝ Զարգացնել սաների մոտ համագործակցելու, թիմային աշխատանք կատարելու հմտությունները, նորը փորձելու, համտեսելու սովորությունը, չափ ու քանակի մասին գաղափարի ձևավորումը:

Ընթացքը՝ Մարիայի մայրիկը՝ Սաթենիկ Ներսիսյանը, մրգային պաղպաղակ է պատրաստելու: Նրան օգնելու են սաները և վերջում բոլորը հյուրասրիրվելու են: Համ, հոտ, գույն, թիվ,հաշիվ, կտրատել, համեմատել, շատ-քիչ, մեծ-փոքր:

Արդյունքը՝ կներկայացնենք տեսաֆիլմերի, բլոգային պատումների, ֆոտոշարերի տեսքով:

Оставьте комментарий