Ուսապարկ, ճամփորդական քնապարկ՝ երբ ուզեմ, որտեղ ուզեմ, կարող եմ տաքուկ քնել

Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարանում իրականացնում ենք Քնի ծեսի նոր մոդել ծրագիր: Քննապա՞րկ, թե՞ նեքնակով ձմեռային վերմակ: Դե հա սովոր ենք տաք ծանր բրդյա վերմակներին, որ ողջ քնի ժամին դաստիարակներն անընդհատ ծածկում են սաներին: Անգամ ծնողներն են բողոքում, որ երեխաները քնելիս չեն թողնում իրենց վերմակով ծածկել և շուտ հիվանդանում են: Դե ինչ քննապարկն ավելի տաք ու հարմար է սաների համար: Այո, իմ դիտարկման շնորհիվ օր օրի ավելի եմ համոզվում, որ քննապարկերն ավելի հարմար են: Մտածում էի, որ գուցե՞ քննապարկով քնելիս երեխաները չեն կարողանա ազատ, հարմարավետ, իրենց հարմար դիրքով քնել, բայց 2-4 տարեկաններին երբեք չես կարող սահմանափակել: Առաջին օրը սաները բացեցին քննապարկի շղթաները: Սանը ինքն է բացում իր անկողինը և հավաքում, բայց երբ պառկում է քնելու շղթան բացում է, հետո փակում, ինքն իրեն կազմակերպում է իր հանգիստը: Քննապարկերով խաղը սկսված է: Ուսապարկ, ճամփորդական քնապարկ՝ երբ ուզեմ, որտեղ ուզեմ, կարող եմ տաքուկ քնել:

Ծնողների արձագանքներից

-Ինչպե՞ս ենք լվանալու, շու՞տ կչորանա,- անհանգստացած հարցնում էին ծնողները:

Անհանգստանալու կարիք չկա, Լոլայի մայրիկն արդեն երկու անգամ լվացել է, ոչ մի փոփոխություն չի եղել:

-Իմ տղան մեկ տարեկանից մեծ մահճակալին է քնել, բայց քնապարկո՞վ կքնի: Հաջորդ օրը մայրիկն ասաց, որ տղան համաձայն է, որ իր համար էլ պատվիրեք:

-Վա~յ, ինչ լավ է, իմ աղջիկը չի սիրում ծածկվել:

-Շատ լավ է, ես էլ մտածում էի, թե ինչ վերմակ կարեի, որ պարտեզ բերեի, ի~նչ լավ ու հարմար են քնապարկերը: Ճամփորդության էլ մեր հետ կտանենք:

Լոլայի մայրիկն արդեն հասցրել է անկողինը երկու անգամ լվանալ:

Оставьте комментарий