Պաղպաղակի պատրաստում

Այսօր Մայիսյան հավաքի շրջանակում Մարիայի մայրիկի օգնությամբ պաղպաղակ պատրաստեցինք: Սաներն ուրախացած մասնակցեցին խոհանոցային գործունեությանը` անհամբեր սպասելով է, թե երբ պետք է պաղպաղակը սառչի, որ համտեսեն:

Արևի հրամանը

2-5 տարեկանները Ղ.Աղայանի «Արևի հրամանը» ստեղծագործությունը պատմելուց հետո սկսեցին բեմադրել: Սաները մի քանի անգամ իրենց ձայնագրությունը լսեցին և հետո սկսեցին գուշակել իրենց ընկերների ձայները:Խաղ-բեմադրություն,լսելու կարողություն,խոսքի զարգացում:

Ծաղիկների անունները

Համբարձման ծեսին ընդառաջ խոսեցինք ծաղիկների մասին: Արփին ասաց, որ առանց փշի վարդ է սիրում, իսկ Կատրինը դեղին գույն է սիրում ու երիցուկ ծաղիկը: Գևն էլ ասաց,որ իր մայրիկի անունը Վարդ է:Պարզեցինք, որ ծաղիկների անուները նաև մարդկանց անուներ են` Մանուշակ, Շուշան, Հասմիկ: Հետո քաղցրավենիքով համով-հոտով ծաղիկներ պատրաստեցինք: Սաները և´ ուտում էին, և´ պատրաստում:

Ո՞վ է հրամայում

Ջ,Ռոդարի « Ո՞վ է հրամայում» ստեղծագործությունը սաները  զարմացած լսեցին, հետո մեծամասնությունն ասաց, որ իրենց տանը մայրիկներն են հրամայում: Գևորգն  ասաց,

-Այ, քեզ մայրիկներ,իմ մայրիկը բարկանում է, բայց չի հրամայում:

Ավետն էլ ասաց, որ իրենց ընտանիքում բոլոր կամաց են խոսում, ոչ մեկը չի գոռում և իրեն շատ են սիրում:

Հետո սաները որոշեցին հրամայել:

Միքայել ջան,ծնունդդ շնորհավոր

Այսօր տոն էր խմբասենյակում: Նշեցինք խելացի, ընկերասեր Միքայելի 5 ամյակը: Մրգային տորթ,կոկտեյլ, պաղպաղակ: Շնորհավորանքներ, ժպտացող աչքեր ու սիրով լի ընկերներ: Հրաշք Միքայել ջան, ծնունդդ շնորհավոր:

Բակային խաղերի ստեղծում

Գարնանային օր, որտեղ սաներն իրենց օրն անցկացնում են բակում, կազմակերպում խաղեր: Այլընտանքային նկարչություն, հող, փայտ ու ստեղծագործելու լայն հնարավորություն: Ո՞վ է ասել, որ նկարչության համար մեզ պետք է թուղթ, վրձին, գույներ: Բակում հանկարծ Հայկը փոքրիկ շուն նկատեց, ընկերների հետ ուրախացած վազեցին շնիկի մոտ:Ընկերասեր շնիկը բոլոր սաներին ուրախացրեց ու գնաց:

Նախաճաշ

Ինքնուրույնություն, ինքնասպասարկում: Տարատարիք խմբում սաներն են կազամակերպում իրենց գործունեությունը: Ընտանեկան ջերմ միջավայր, որտեղ սաներն ազատ են և ինքնավստահ: Սեր, ընկերասիրություն, միասնություն:

Ծառատունկ

Մայիսյան հավաքին ընդառաջ ծառատունկի մեկնարկը տրված է: Սարգսյան Սիմայի և Արփիի ընտանիքն Արևելյան դպրոց-պարտեզի այգում տնկեցին պալմաներ: Սաներն ամեն առավոտյան կջրեն և կխնամեն մեր նոր տնկած ծառերը: