Ի հիշատակ Տիկի Աիդայի

«Տիարն ինձ է վստահել կրթահամալիրում Պարտեզի բացումը: Ասում է, որ ես տիկնիկ Աիդան եմ և կկարողանամ մի այնպիսի ծրագիր գրել, որ շատ խմբեր ունենանք, և առողջ, անվտանգ միջավայրում մեծանան փոքրերը:» Ժպտերս և շատ աշխատասեր տիկին Աիդան շատ էր սիրում իր թոռնիկների մասին պատմել.«Էլենը այսպես արեց, իսկ Արեգի հետ զրուցեցի, խաղացի: Այո, Էլենը իր աղջկա երեխան էր, իսկ Արեգը իր տղայի՝ Տիգրան Պարսիլյանի: «Մի՛ խանգարեք սաներին, թողե՛ք  ինքնաբուխ խաղան»,-այսպիսի սկզբունքով էր առաջ գնում տիկին Ադան: Ամեն օր դիտարկում էր տարատարիք երեխաներին, սկսնակ դաստիարակների հետ քննարկում էր օրվա ստացված և չստացված գործունեությունը, օգնում պլանավորել  օրվա նախագծերը: Շատ լավ հիշում եմ՝  չկար խմբասենյակներ, կար մի փոքրիկ դասարան,  բակ ու կար հայտարարություն, որ պարտեզային խմբեր են բացվելու: Սաներն օր օրի շատանում էին,  մասնակցում էին միջավայրի ստեղծմանը: Այո, դիտարկման արդյունքում էր ստեղծվում ու ծնվում միջավայրի և գործունեության նախագծերը: Կարևորելով սանի ազատությունը և հարգելով նրա «Ես»-ը՝ ամեն ինչ զվարճալի ու ուրախ է անցնում: Տիկին Աիդան լսելով դաստիարակների առաջարկները՝ հետաքրքիր ու հավես սեմինարներ էր կազմակերպում: Երգն ու երաժշտությունով,  ռոդարիական լուծումներով, տարբեր հնարքներով, ազգային խաղերով, ճվիկներով, նորանոր լուծումներ էր տալիս: Սովորեցնում էր, բայց ոչ մի դաստիարակ այդ պահին չէր էլ նկատում, թվում էր թե ուրախ ժամանակ ենք անցկացնում: Այն ինչ, տարիների ընթացքում ես հասկանում, որ  Քեզ բախտ է վիճակվել հանդիպել մի հրաշք մանկավարժի,  ով չի առանձնացնում հոգեբանությունը մանկավարժությունից, որ հստակ գիտի լսել և  օգնել: Լավ հիշում եմ «Մայրության և գեղեցկության» տոնի արթիվ տիկին Աիդան բոլորիս ֆլեշ նվիրեց: «Ուսումնասիրում եք այս գիրքը, —+++++ դնում, ինվարիանտներ եք գրում, հետո պահում եք ձեր ֆլեշկաների մեջ»: Հա ասեմ, որ ամեն օր դաստիարակի օրագիր էինք գրում, նշում էինք, թե որ ազգային խաղը խաղացինք, որ հեքիաթը բեմադրեցինք, որ ոտանավորները կամ երգերն իրար «խառնեցինք»  կամ մեկ այլ խոհանոցային գործունեություն կազմակերպեցինք: Անվախ տիկին Աիդան շատ էր սիրում շվեդական պատերն ու հայելիները և  հին իրերով հավաքված սնդուկներ: Հին հողաթափեր, հին շորեր նշանակություն չունի, հին իրերին նոր կյանք էր տալիս: Ծրագիրն  օր օրի մշակվում էր: Նվիրված աշխատանքի շնորհիիվ ունեցանք  հեղինակային, ստեղծագործական, ամբողջական ծրագիր:

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Ուսումնական նախագիծ՝«Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»

Օրը` Հոկտեմբեր 10

Ժամը`  11։0֊12։00

Վայրը ՝ Արևելյան դպրոց- պարտեզի նախակրթարան

Читать далее «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»

Քնի ծեսն Արևմտյան դպրոց -պարտեզի նախակրթարանում

Նախագծի մեկնարկ՝  հոկտեմբեր
Իրականացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի խմբասենյակ

Մասնակիցներ` 2-4տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ

Ընթացքը՝  Քնապարկերի մուտքը նախակրթարան: Ո՞վ է ամենաշուտը ուզում քնապարկը բացել, պառկել, գալարվել, գլորվել, քնել, հետո ինքնուրույն հավաքել և տեղավորել պահարանում: «Քնապարկի մեջ եմ ուզում քնել, թե՞ ներքնակին»: Նոր բացահայտումներ, ի՞նչ անել, ինչպե՞ս անել որ սաները երբևէ չասեն. «Ես չեմ ուզում քնել»:

Նպատակը` Ինքնուրույնություն, ինքնասպասարկում: Խաղալով, սիրով ու հավեսով  քնի ծեսի կազմակերպում:

Արդյունքը` Խաղաղ քուն

Նոր Սեբաստացիները

Սարգսյան Արփին ու  Սիման:

4 տարեկան Արփին առաջին օրը պարտեզում Սոֆիին այսպես դիմեց.

-Քույրիկ ջան,պայուսակս կտաս:

Արփին դպրոց է գալիս, չի ուզում պարտեզ գալ:

2 տարեկան Սիման շատ ինքնուրույն և կազմակերպված է:

Այվազյան Արփին հոկտեմբերին կդառնա 3 տարեկան: Խելացի Արփին շատ սիրուն է նկարում և սիրում է հեքիաթներ լսել:

Շահինյան Նորայրը 4 տարեկան է: Նորայրի քույրիկն էլ է սեբաստացի եղել,իսկ հիմա նա է: Խելացի տղան ճաշերը չի ուտում:Սիրում է կաթ խմել, շիլա ու ձվածեղ ուտել:Պարտեզում արդեն Նորայրը ընկեր ունի` Գրիգը: Շատ լավ ընկերներ են:

Նկարչություն

2-5 տարեկաները շատ են սիրում նկարել: Այսօր սաները ծանոթացան ջրաներկով նկարելու տեխնիկային: Պայմանավորվեցինք, որ առաջինը վրձին ենք թրջում, որպեսզի գույները չխառնենք: Շարունակում ենք «Ես կարողանում եմ» նախագիծը:

Ծիտիկ

Աթաբեկ Խնկոյանի «Ծիտիկ» ոտանավորը բեմադրեցինք խաղալով, վազելով, թռչկոտելով: Թատրոն, ստեղծագործական երևակայության զարգացում:

Ծիտիկ

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Մի անիվի պատմություն

Միջավայրի խնամք… առավոտյան սաներն աղբ էին ման գալիս, որ հավաքեին,մեկ էլ հանկարծ մի մեծ անիվ:Պահո, սաները հավաքվեցին անիվի շուրջ, հետո փորձեցին այն բարձրացնել ու գլորել: -Անիվը ծուռ ենք գլորում, ուղիղ գլորեք,- ասաց Ռուդոլֆը: Հավես խաղ, զվարճալի պատմություն: Աղբ էինք ման գալիս, անիվ գտանք:

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Սեպտեմբեր 2023

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
  •  Աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…Ջրի տակ, ջրի վրա
  • Տեխնոլոգիա…անսովոր թաղարների պատրաստում
  • Այլընտրանքային նկարչություն… Ստվերանկարչություն
  • Երգեր՝   Արև, արև, եկ, եկ «Ջան, ջան, ջան աշուն է» «Փայտե ձիուկ»«Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
  • Հեքիաթ-ներկայացում Հ. Թումանյանի «Ծիտը », Երկինքը փուլ է գալիս», «Ճամփորդները», Դ. Բիսեթ « Անձրևը»
  • Աղայանական շարք՝ «Ծիտիկ»,  «Գիշեր», Աղունակ», «Կաչաղակ», «Բզեզ»
  • Ճվիկներ`…Խնոցիկներ (խնոցու խաղեր), Ճվիկներ
  • Ազգային խաղիկներ`…«Թզուկներ և հսկաներ», «Թաշկինակ»,«Աչքկապուկ»
  • Բակային խաղեր`….«Հեյ խմբեր»,«Բարձր -ցածր»
  • Լողափնյա մարզական խաղեր`…Լող
  • Նախագծեր`
  • Աշնանային պարտեզ. բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա առաջին շրջանի մեկնարկ
  • Սեպտեմբերի 7՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ Բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբեր՝ 1-20՝ Մեղրագովքի ծես
  • Սեպտեմբերի 4-22՝ Սերմնացան-ծաղկանոց
  • Սեպտեմբերի 11-29` Անկախության տոն,  ընտանեկան նվաճում
  • Սեպտեմբերի 1- հոկտեմբերի 6`  «Կոմիտասյան օրեր»:
  • Սեպտեմբերի 1- հոկտեմբերի 31`«Նոր սեբաստացիներ »:
  • Սեպտեմբերի 1-29՝ «Մուտք խաղալիքներով»
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Սեմինար-պարապմունքներ

  • Սեպտեմբեր 1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29 պարապմունքներ. պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)
  • Սեպտեմբեր 5, 12, 19, 26- ի պարապմունքներ. հեծանվավարություն (Միքայել Ղազարյան)

Շաբաթվա գործունեություն

Սեպտեմբերի մեկ, խմբասենյակի բացում

Սեպտեմբերի 4-8

  • Թեման՝  «Ես Սեբաստացի եմ»
  • Սաները մեծ վատմանի վրա նկարում են իրենց և պատմում իրենց մասին
  • Լող
  • Իմ նվեր խաղալիքը( Մարզական գույք, ՝օղակ, գնդակ)
  • Խաղալիքների օր (Մեքենաների, լեգոների , կենդանիների օրեր), Իմ սիրած խաղալիքը
  • Աշնանայն մրգերով փազլի հավաքում
  • Ռոդարիական մարզական խաղեր

Սեպտեմբերի 11-15

  • Առավոտյան ծես, միջավայրի խնամք, մաքրում ենք աշնանային լողափի միջավայրը, հավասարեցնում ենք քարերը:
  • Այլընտրանքային նկարչություն, առանձնացնում ենք տափակ, մեծ, փոքր քարերը, ներկում ենք գլաքարերը։ Ներկած քարերի գույներով խաղում ենք լոտո։ 
  • Սերմնահավաք, սերմնացան (մեր կերած մրգերի սերմերն ամեն օր հավաքում ենք, տարբերակում, խոշորացույցով դիտարկում ենք, խմբավորում ենք բաժակի մեջ,որ ցանենք։ 
  • Մրգային կոկտեյլ 
  • Լող
  • Երաժշտական պարապմունք

Սեպտեմբերի 18-22

  • Ընդունելություն`  խմբասենյակ մտնող մուտքի մոտ նախապես ամրացնում ենք  երեք նկարներով ցուցանակ՝ առաջին նկարը նշանակում է, որ սանը դաստիարակին պետք է գրկախառնվի, երկրորդ նկարը նշանակում է  «Քար, մկրատ, թուղթ» (չինգաչունգ) խաղալ երրորդ նկարը՝ ձեռքի ափերը բաց հարվածել միմյանց։

  • Լող

  • Բարձունքի հաղթահարում լանջերում

  • Այց Ջերմոց- լոբորատորիա, կենդանիներ խնամք

Սեպտեմբերի 25-29

Մարզական մարապմունք մարզասրահում

  • Մրգերի և բանջարեղենի խառնաշփոթ
  • Հանելուկների, շուտասելուկների հորինում
  • Երաժշտական պարապմունք
  • Ինքնագլորների երթ

Լողի ստուգատես, առանց օղակի և թևիկների

IMG_20230802_110733

Նախագծի անվանումը՝ «Լողի ստուգատես» (լողում ենք առանց թևիկների և օղակների)

Մասնակիցներ՝ Արևելյան-դպրոց պարտեզի նախակրթարանի 2-5  տարեկաններ

Վայրը՝  Արևմտյան դպրոց -պարտեզի բացօթյա ամառային լողափ, ընտանեկան դպրոցի ամառային լողափ և այլ վայրեր։

Ժամանակը՝ օգոստոսի 3-4

ժամը՝ 11.00-12.00

Նպատակը՝  Գրանցել տարատարիք սաների ձեռք բերված լողի հմտությունները:

Խնդիրները՝

  • Ջրի մեջ վախի հաղթահարում
  • Շնչառական վարժություններ
  • Լող առանց թևիկների և օղակների
  • Ջրային խաղեր, թռնոցիներ

Լողի միասնական ժամանակացույց

  • 11։00-11։10. Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ՝ մկանները տաքացնելու վարժանքներ:
  • 11։10-11։15.Լողավազան մտնելուց առաջ սաները  ցնցուղի տակ ցողվում են և մտնում լողավազան։
  • 11։20 առանց թևիկների և օղակների լողի ստուգատես-ցուցադրություն, լողափնյա խաղեր. ընդմիջումներով պառկելով արևի տակ։
  • 12։00 Լողավազանից դուրս գալուց հետո նորից ցողվել:

Արդյունքը՝ ստուգատեսը  ֆոտոպատումի, տեսաֆիլմի, ուղիղ եթերի միջոցով կհրապարակվեն սոցիալական ցանցերում, դաստիարակի բլոգում։