Փետրվար ամսվա հաշվետվություն

IMG-20240220-WA0026

Փետրվարին գրեթե ամեն օր բակում էինք լինում: Եթե ձյուն էր գալիս, կրկնակի ուրախանում էինք,ցուրտը մեզ չէր խանգարում՝ մաքուր օդ, հրճվանք, ուրախ տրամադրություն, զբոսանք:

Ձմեռային զբոսանք, 2-5 տարեկանները դիտարկեցին ձյան վրայի ոտնահետքերը: Գրիգը և Գևն ասացին, որ շատ ոտնահետքեր կան, հետո փորձեցին լսել ձյան ձայնը` կտկտան, խրթխրթան: Մի թաս ձյուն և սառույց տարանք խմբասենյակ, որ զրուցենք ձյան մասին: Պարզեցինք, որ ձյունը սառն է, հալվում է, ջուր է դառնում:Բայց եթե ձյան վրա աղ լցնենք, ավելի շուտ ձյունը կհալվի: Քրիստոֆերն ասաց, որ տաք ջուր լցնենք, Սոֆին էլ ասաց, որ օճառ լցնենք, փրփուր պատրաստենք: Հետազոտող սաներն իրենք են շոշափելով բացահայտումներ անում: Տրամաբանության, բանավոր խոսքի, մտածողության զարգացում:Ձյուն,սառույց

Ձմեռային ուրախ զբոսանք:Թումանյանական օրերին ընդառաջ խաղալով բեմադրում ենք Հ.Թումանյանի «Քամին» ոտանավորը:Քամին

Հ.Թումանյանի հեքիաթները և ոտանավորները սաները հետաքրքրությամբ են լսում կամ արտասանում: Թումանյան պապիկի ծննդյան տոնը շնորհավորում ենք տանը, բակում և պարտեզում` Թումանյան ընթերցելով: Հ.Թումանյանի ստեղծագործությունները դիպուկ են կյանք քայլերին, հզոր են խորհուրդներով…Թումանյանական օրեր

2-5 տարեկանները պատմում են Հ.Թումանյանի իրենց սիրած հեքիաթները: Օֆելյան ասաց, որ «Պոչատ աղվեսը » հեքիաթից ամենաշատը կցեմ,կցմցեմ բառերն են իրեն դուր եկել: Հետո սաները խաղացին իրենց հորինած խաղը` «Կցեմ, կցմցեմ»

Կցեմ,կցմցեմ

Ծիտը

Բարեկենդանի ծեսին ընդառաջ ծննդյան ծեսից ավելացած մեկանգամյան ափսեներից դիմակներ պատրաստեցինք: Ի դեպ, սաներն ափսեներով նոր խաղ հորինեցին.սկզբում սկսեցին ափսենները պտտեցնել, անվանեցին պտտվող ափսե, հետո ափսենները ծալեցին երկու հավասար մասերի, նմանեցրին խոսող բերանի, Գևն էլ ձմերուկի նմանեցրեց և սկսեց ցույց տալ,թե իբր ուտում է: Դիմակները հավես ստացվեցին`էլ ծիծաղալու քթով դիմակ, էլ երկար մազերով, փոքր բերանով ու մեծ գլխով, թագով ու աստղով 

դիմակներ: Զվարճալի ու հետաքրքիր դիմակներ: Ստեղծագործական երևակայության զարգացում:

Բարեկենդան , Տրնդեզ

Ծննդյա շաբաթ:Այս շաբաթ մեր խմբում նշեցինք երեք ծնունդ: Այո, մի´ զարմացեք, երեք ծնունդ` երեքն էլ յուրովի, առանձնահատոկ: Երեք տարեկան Սիմայի ծնունդը սկսեցինք Բամբակատոնով: Բամբակի սարքը պտտվում էր ու ամենքաղցր գունավոր փուչիկ բամբակ էր դառնում: Մինչ փուչիկներով պարում էին սաները, ներս եկան մեր խմբի չորս տարեկան Ռուզաննան` մայրիկի հետ: Վա~յ, ինչ լավ է` մեկ օրում երկու հոբելյար: Բոլորս շնորհավորեցինք հրաշք Ռուզաննային: Հյուարասեր Ռուզանան մայրիկի օգնությամբ բոլորին բաժանեց քաղցրավենիք, հյութ: Հետո Տրնդեզի ծեսը նշելով` լավ ուրախացանք: Սիման դարձավ երեք տարեկան, իսկ Ռուզաննան` չորս տարեկան: Հաջորդ օրն էլ Օֆելյայի ծննդյան օրն էր: Գեղեցկուհին դարձավ հինգ տարեկան: Տարատարիք խումբ` երեք տարեկան Սիմա, չորս տարեկան Ռուզաննա, հինգ տարեկան Օֆեյլա, շնորհավո~ր:

Ծննդյան ծեսը նախակրթարանում

Բնագիտական փորձերը սաների ամենասիրած գործունեությունն է: Շոշափել, համտեսել, բացահայտել, ստեղծագործել, տրամաբանել: Ջա~ն, մանդարին ջան, ուզում ես սուզվիր ջրի տակ,կամ բարձրացիր ջրի վրա, միևնույնն է, բոլորը քեզ շատ են սիրում:

Բնագիտական փորձ

Ազգային խաղ

Արևելյան դպրոց -պարտեզի 2-4 տարեկանների հանգիստ քունն արդեն չորս ամիս է ինչ կազմակերպվում է քնապարկերով: Երկու շաբաթը մեկ սաները քնապարկը փոխարինում են ուսապարկի և տանում են տուն` լվանալու: Սաներն օր օրի ավելի ինքնուրույն են դառնում. իրենք են իրենց անկողինը հավաքում, տանում տուն ու բերում:Այո, մի´ զարմացեք, ծնողներն այլևս պայուսակների համար չեն անհանգստանում: Երկշերտ սինդիպոնից կարված քնապարկերը շատ տաք են, եթե անգամ լվանում ենք,սինդիպոնը նույնն է, չի նստում և տաքությունը չի կորցնում: Լուսավոր, տաք խմբասենյակում երբեմն սաները բացվում են, ասում` շոգ է:Քնապարկ,ուսապարկ

Оставьте комментарий