Զատկական շաբաթ

339443094_6329747290380998_6603467992426222262_n

Զատկածեսին ընդառաջ ավագ երկուշաբթի օրը սաների հետ զրուցեցինք շաբաթվա անելիքների մասին:

Հուշիկ, հուշիկ երկուշաբթի,

Երեքշաբթի` քարքաշիկ,

Չիք չորեքշաբթի

Ավագ հինգշաբթի,

Հուդայի ուրբաթ,

Զատկի շաբաթ,

Ախարի կիրակի, Երկուշաբթի` մեռելոց,

Կանաչ – կարմիր կիրակի:

Միջավայրի խնամք. 2-4 տարեկանները ձեռնոցները դրեցին, որ աղբը հավաքեն, այն ինչ Արևելյան դպրոցի բակն այնքան մաքուր է, որ սկսեցին մանր քարերը հավաքել:Հետո էլ լանջերը ջրեցինք,մաքուր օդում լավ զբոսնեցինք: