Չոչերի շքերթ

343717996_1197379507626737_3212610834101287071_n

Մայիսյան 18-րդ հավաք

Оր՝ մայիսի 10

ժամը՝ 11.00-12:00

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզի մարզադահլիճ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ, դաստիարկներ:

Նպատակը՝ Ծնողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում

  • Ամենաարագ չոչը
  • Գլուխկոնծիների շքերթ
  • Էստաֆետային խաղեր

Անհրաժեշտ իր` մարզագորգ

Ընթացքը`

Երգի ուղեկցությամբ սեբաստացի սաներն իրենց մսյրիկների հետ «դառնում են գնացք», իսկ մյուս մասնակիցները` «կամրջակներ»:Սաներն անցնում են կամրջակի տակով, որից հետո բաժանվում ենք խմբերի: Ռոդարիական խաղ`«Չոչ անող սեբաստացիները»: Սաներն իրենց մայրիկների հետ սկսում են չոչ անել մարզական գորգին:

  • Խաղ 1.
  • Ծնողները և սաները կանգնում են մեկ գծի վրա, հենց հրահանգը տրվում է՝ չոչ են անում: 
  • Խաղ 2.
  • Սաները և ծնողները գնացք են կազմում և գլուխկոնծի են տալիս:

Մասնակիցները ներկայանում եմ մարզական հագուստով, գուլպաներով: Պարապում ենք հավաքված մազերով՝ բացառելով կոպիտ մազակալները, ժամացույցները, վզնոցները, ականջօղերը, ապարանջանները:

Պատասխանատուներ ՝ Ինգա Անտոնյան, Աննա Հայրոյան, Տաթև Դաղբաշյան, Աննա Զաքարյան