Ճաշացանկ29.05-31.05

29.05 Երկուշաբթի

Նախաճաշ-Միրգ, ձու, կարագ, պանիր, թեյ, լավաշ

Ճաշ-Շոգեխաշած հավի կրծքամիս, հազարի տերևներ, մածուն, վերմիշելով փլավ, հաց

Ետճաշիկ-պանիր, սպաս, հաց, թխվածքաբլիթ

30.05 Երեքշաբթի

Նախաճաշ-միրգ, բրնձով շիլա, հաց, պանիր

Ճաշ-վարունգ, հազար, մսով բորշչ, հաց, պանիր

Ետճաշիկ-մածուն, հաց, բիսկվիթ

31.05 Չորեքշաբթի

Նախաճաշ-միրգ, Մաննի, հաց, պանիր

Ճաշ-հավի կրծքամսով կոլոլակով ապուր, պանիր, հաց, վարունգ

Ետճաշիկ-մածուն, թխվածքաբլիթ, հաց, միրգ

Հունիս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Նախակրթարանի օրացույց. հունիս

Читать далее «Հունիս ամսվա աշխատանքային նախագիծ»

Հետազոտողները

Առավոտյան սաները հանդիպեցին շնիկին հետո սկսեցին հետազոտել մրջնանոցը:Մարիայի ձեռքին մրջյուն էր բարձրացել ու նա ուրախացած ցույց է տալիս իր ընկերներին:Դանին մրջնանոցի ճանապարհն էր բացում,ասում էր մի տրորեք,մրջյունները կտխրեն,իսկ Գրիգի երեւակայությունը սահմաններ չունի:

Դանի ջան,ծնունդդ շնորհավոր

Այսօր Դանիի ծննդյան ծեսը նշեցինք տիկնիկային ներկայացում դիտելով: Այո, լսեցինք ու խաղացինք «Երեք խոզուկներ» հեքիաթը, հետո գնացինք խումբ ու շնորհավորեցինք մեր սիրելի, խելացի, լուսավոր , ամենաուրախ Դանիին: Ծնունդդ շնորհավոր, ի´մ աշխարհ: Անհոգ մանկություն, խաղաղ երկինք, փայլուն ապագա:

Կեդանիների խնամք

Ընկերասեր 2-4 տարեկանենները սիրով եւ համերաշխությամբ այցելեցին Ջերմոց-լաբորատորիա: Ջա~ն, թռչուններ, ջրային կենդանիներ, ձկներ, կրիաններ, ծովախոզուկներ, նապաստակներ: 2-4 տարեկանների ուրախությունն ու զարմանքը սահման չուներ, բոլորն ուզում էին նապաստակներին եւ ծովախոզուկներին կերակրել: Կենդանիների խնամք, բանավոր խոսքի զարգացում:

Գույների ճանաչում

2-4 տարեկանների խմբում սաները Ռոդարիական հնարքներով խաղում են «Գույների ճանաչում» խաղը: Տարատարիք խմբում սաները մեկը մյուսին օգնում են ու սովորեցնում: ՈՒշադրության, հիշողության զարգացում:

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիսյան ստեղծագործական 18-րդ հավաքի մեկնարկը սկսեցի դաստիարակի օրագրով:

Առավոտյան սաներին ասացի,որ այսօր գնալու են մարզադահլիճ:
Դանին զարմացած հարցրեց.
-Ընկե´ր Աննա, լիճ կա՞ այդտեղ:

Читать далее «Մայիս ամսվա հաշվետվություն»

Անահիտ ջան,ծնունդդ շնորհավոր

IMG_20230515_122019

Համեստ և խելացի Անահիտ ջան, ծնունդդ շնորհավոր: Խաղաղ և ուրախ մանկությունը թող սավառնի շուրջդ: 2-4 տարեկաններն ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորեցին Անահիտին: Դանին ասաց, որ Անահիտին բոլորս շատ ենք սիրում: Գևն ասաց, որ աշխարրհի գույները նվիրում է Անահիտին, իսկ Միքայելն ասաց, որ ցանկանում է Անահիտը թիթիզ շորեր շատ ունենա: Գրիգն էլ ավելացրեց, որ Անահիտը ուժեղ է` որտեղ բարձր տեղ է տեսնում, բարձրանում է:

Պատրաստում ենք խաչապուրի

Մայիսյան հավաքին ընդառաջ այսօր «Հարթակում ծնողն է» նախագծով մեր խումբ էին եկել Գևորգի մայրիկը` Լիանան և Մարկի մայրիկը` Մաշան: Ջա~ն, խաչապուրի ենք պատրաստելու: Դե ինչ,սաները գրտնակով խմորը բացեցին, հետո քերիչով անցկացրած պանիրը լցրեցին խմորի վրա, ծածկեցին և դրեցին ջեռոցը: Վա~յ չուտողին, շատ համեղ խաչապուրի էր ստացվել: Սաներն իրենց ձեռքով պատրաստած ամեն ինչ մեծ սիրով և հավեսով են ուտում:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы