Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց. մարտ, ապրիլ

  • Նախակրթարանի բակ—պարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ընտանեկան նախագծեր
    •  «Քաղաքային թափառումեր»։
    • «Սեբաստացի ծնողների պատումները»։
    • «Մարզական ընտանիք»։
    • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
    • «Ծնողի օրագիր»։
    • «Համեղ ծիսական խոհանոց»։
    • «Ազգային ընտանեկան խաղիկներ»։
    • «Ձոն մայրիկի» առցանց ցուցահանդես- ֆլեշմոբ։
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝  «Գնացեք, տեսեք», «Զարկ բոլճիկ»,  «Օր պար», Զատկական երգերի փաթեթ
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ (Շոկոլադե ճանապարհ),(Ով է հրամայում)
  • Աղայանական շարք`…Ծիտը և բազեն, Սագ, Կատու, Հավիկ
  • Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ զատկական  խաղիկներ
  • Ազգային խաղիկներ
  • Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)։
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):16:00-15:00— Ազատ գործունեություն հաջորդ օրվա անելիքների քննարկում, տուն ճանապարհել:
  • Գործունեություն ըստ շաբաթների`
  • 03.04-07.04
    Հուշիկ, հուշիկ երկուշաբթի։ Միջավայրի խնամք։
    Ավագ երեքշաբթի՝ քար քաշի։ Խնոցու օր։
    Չիք չորեքշաբթի, խաղ «Չիք-չիք»։
    Ավագ հինգշաբթի՝ «Ծառի գովք»։
    Ավագ ուրբաթ՝ Ակլատիզի յոթ փետուրներ։
    Ակլատի՜զ, բռնե բիբի՜զ,
    Եկար մեզ հյուր,
    Կախվար երդիս։
  • Ձու փչոցի,դատարկոցի
  • 10.04-14.04
  •  Ձվախաղեր(ձու գլորոցի,ձու կռվոցի,ձու պտտոցի)
  • Զատկի ծեսն Արևելյանի նախակրթարանի լանջերում
  • Զատկական խոհանոց
  • Կավով աշխատանք
  • Երաժշտական պարապմունք
  • 17.04-21.04
  • Այլընտրանքային թաղարների պատրաստում
  • Սերմնացան
  • Վարդատունկ
  • Ինքնագլորների երթ
  • Երաժշտական պարապմունք
  • 24.04-29.04
  • Ռոդարիական խաղեր
  • Ռոդարիական հնարքներ.  Ի՞նչ կլինի, եթե
  • Խոհանոցային գործունեություն

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Ապրիլի-3, 7, 10, 14, 17, 21, 24, 28-ի պարապմունքներ.  պարուսուցում, երգուսուցում   (Լաերտ Գրիգորյան, Մարինե Ոսկանյան)

Оставьте комментарий