Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ

Նախակրթարանի բակպարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

  • Ես իմ ծառն ունեմ պարտեզում»
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար» նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…

8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն

9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:

10:00-10:30Նախաճաշ

12:30-13:00Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Շաբաթը մեկ օր ծնողն է նախաճաշ պատրաստում։

Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը

10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:10:40-11:20`

Բնագիտական գործունեություն  (սերմնացան,ցանում ենք կանաչիներ)

Տեխնոլոգիա

Այլընտրանքային նկարչություն

Երգեր՝  «Գնացեք, տեսեք», «Զարկ բոլճիկ»,  «Օր պար», «Ախ գարուն է»

Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ

Աղայանական շարք`…Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…) Ծիտը և բազեն, Սագ, Կատու,Հավիկ

Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ զատկական  խաղիկներ

Ազգային խաղիկներ    «Անձրև»

Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)։

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):16:00-15:00— Ազատ գործունեություն հաջորդ օրվա անելիքների քննարկում, տուն ճանապարհել:

Բառախաղ`«Հանդիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)

«Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)

Ընտանեկան նախագծեր

  • «Քաղաքային թափառումեր»
  • «Սեբաստացի ծնողների պատումները»
  • «Մարզական ընտանիք»
  • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»
  • «Դաստիարակի օրագիր»
  • «Համեղ ծիսական խոհանոց»
  • «Ազգային ընտանեկան խաղիկներ»

01.03.2023-03.03.2023

  • Հ. Թումանյան  «Մարտ» ոտանավորի խաղ- բեմադրություն:
  • Թեման՝ «Իմ մայրիկը», նկարում և պատմում են մայրիկի մասին:
  • Պատրաստում ենք ծաղկաման  պլաստմասե շշերով և թելերով
  • Ինքնագլորների երթ
  • Իմ մայրիկը ( սաները նկարում են իրենց մայրիկներին և պատմում նրանց   մասին )

06.03.2023-10.03.2023

  • Զբոսանք այգում (խոշորացույցով դիտարկում ենք բողբոջները)
  • Ջ, Ռոդարի «Ալիսա–գլորիկը»( խոհանոցային գործունեություն, թխում ենք Ալիսա -գլորիկ )
  • Ղ. Աղայան  «Արևի հրամանը»
  • Տաք և սառը բառեր
  • Երաժշտական պարապմունք
  • Մարզական պարապմունք

13.03.2023-17.03.2023

  • Անվանական ծառատունկ.(սաները ծնողների օգնությամբ կտնկեն իրեն անվանական ծառը)
  • Պատրաստում ենք Պապյե-մաշե
  •  Թելերով ռոդարիական զարգացնող խաղեր
  • Այց ագարակ, կենդանիների խնամք
  • Զրույց ՝ «Գարուն»,տարվա եղանակները
  • Շրխկանների պատրաստում

20.03.2023-24.03.2023

  • Ազգային խաղերը֊«Անձրև» ֊ Կարկաչաներով սկսում են կամաց շրխկացնել -անձրևը նոր է սկսվում: Հետզհետե ուժեղացնում են շրխկոցները — անձրևը ուժեղանում է:Շրխկոցներին միանում են ոտքերի հարվածները — անձրևը շատ ուժեղ է:
    Ոտքերի հարվածները դադարում են, կարկաչաները հետզհետե մեղմացնում են շրխկոցները: Քիչ անց անձրևը դադարում է: Շարունակում են միայն կլթկլթացնել լեզվով` հետզհետե դանդաղեցնելով ու կամացացնելով:«Կարկաչա» ֊ Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը պահում կրծքի ուղղությամբ, արմունկները ծալած, ձեռքերի ափերը նայում են իրար: Երեխաները ձեռքերը այդ դիրքով մոտեցնում են իրար: Նրանցից մեկի ձեռքը հայտնվում է մյուսի ձեռքերի մեջտեղում, իսկ մյու  ձեռքը «նայում» է դիմացի երեխայի ձեռքի հակառակ երեսին:— երեխաներից մեկը ծափ է տալիս՝ ափերի մեջ առնելով դիմացի երեխայի ափն ու հակառակ երեսը.
    — նույնն անում է մյուս երեխան:Խաղում են «Կարկաչա» երգի ուղեկցությամբ` երգի ռիթմով:
    Կարելի է խաղալ նաև այլ ռիթմիկ երգի կամ երաժշտության ուղեկցությամբ կամ առանց երաժշտության:

Պատրաստում ենք Զատկական օրացույց

  • Ծաղկազարդը եկե՜լ է:Եկե˜լ է, եկե˜լ է:
    Նուրի-նուրին եկե˜լ է:
    Եկե˜լ է, եկե˜լ է:
    Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:
    Կթան կովից եղ կուզեմ,
    Չալ հավից հավկիթ կուզեմ,
    Երկնքից ամպեր կուզեմ,
    Ամպերից անձրև կուզեմ:
    Որ մեր ուզած տա մեզի,
    Անձրև իջնի վեր ձեզի:

27.03.2023-31.03.2023

  • Ձու դատարկոցի, փչոցի
  • Զատկածառի պատրաստում
  • Երաժշտական պարապմունք
  • Զատկական ասույթներ
  • Զատկական խոհանոց
  • Երաժշտական պարապմունք
  • Տեխնոլոգիա,ձու, ճուտիկ, զատիկ
  • Ածիկացան

Երկուշաբթի`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը
Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
Չորեքշաբթի​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք
Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

    • Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
    • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

    Մարիամ խաթուն

    Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
    Իջի մեր տուն, իջի մեր տուն,
    Ես քեզ կտամ նուշի կթուն:
    -Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

    Ակլատիզ

    Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է
    -Ակլատիզը փետելով
    Զատիկը շուտ չես բերի:

    Ամսվա ծիսական երգեր՝ Զատկական երգերի փաթեթ

Оставьте комментарий