Փիսոն

331077927_575810657764674_3674087631954556527_n

Հ.Թումանյանի «Փիսոն» ոտանավորը սովորեցինք խաղալով, մարզվելով, բեմադրելով:Հետաքրիքիր էր  և անսպասելի, երբ այգու կատուն մոտեցավ մեր պարտեզի պատուհանին ու մլավեց: Սաներն ուրախացած դուռը բացեցին  և գնացինք  կատվին սիրելու՝ «Փիսո» ոտանավորն ասելով:Վահանն  ասաց.

Շերեփը փիսոյի ճակատին չտանք,փիսոյին սիրենք:

Հ.Թումանյան

Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։