Իմ դիմանկարը

Բարեկենդան ծեսին ընդառաջ մինչև դիմակներ պատրաստելը, որոշեցինք, որ յուրաքանչյուր սան իրեն նկարի: Ալեքն ասաց, որ իրեն մեծ է նկարել, իսկ Նարեկն ասաց, որ իր նկարում ինքը բոլորին աչքով է անում: Աստղիկն էլ ասաց.

-Ես կլոր շրջան եմ նկարել, մեջը իմ գլուխն է:
Էլենն իր նկարած նկարի անունը ժպտացող էլեն դրեց: Տարատարիք խմբում նկարելու թեման առաջարկողը սաներն են, բայց հետո արդյո՞ք թեմայի շուրջ կնկարե՞ն, թե՞ ոչ , արդեն հետաքրքիր է: «Իմ դիմանկարը», պատմում են 2-4 տարեկանները: