Բարեկենդանի ծեսն Արևմուտքում

«Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, առատ ուտելիքներով վայելքի օր: Գլխավոր շաբաթապահքերին նախորդող կիրակի օրը կոչվում է Բարեկենդան և այդ առթիով թույլատրվում է մի փոքր ավելի ուտել: Սակայն  հատկանշական է Մեծ Պահքի նախընթաց կիրակի օրը, որ կոչվում է Բուն Բարեկենդան: Այս օրը մարդիկ վայելում են առատ ուտելիք` ճոխ սեղաններ պատրաստելով ու զանազան խրախճանքներ կազմակերպելով:

Արևմուտքի նախակրթարանում օրը տոն էր, ծիսական, զվարճալի հարսանիք, խինդ, ծիծաղ, մտքի թռիչք, երևակայություն,  հյուրասիրություն,   բարեկենդանի իշուկով, երգով ու պարով ուրախություն: