Ծառզարդար(նախագիծ)

Նախագիծ՝ Ծառզարդարի

Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Տևողությունը`մարտի10-ից-ապրիլի10-ը

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ

Ծառզարդարը ուսումնական նախագիծ՝

Բնագիտական գործունեություն՝

  • Տոնի բոլոր օրերին բակը մաքրոել, ծառերի տակ փոսեր փորել մեծերի հետ ծառերն 
  • էտել,ծաղիկ տնկել, եթե ծառ տնկելը դեռ վաղ էլ, փոսեր փորել, նախապատրաստվել ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղ առանձնացնել։
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրել ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատել,նկարագրել, պատմել, իմացածի մասին:
  • Բնագիտական հետաքրքիր տեղեկություններ հավաքել ծառերի, անտառների մասին:
  • Բնագիտական փորձեր  կատարել, նկարագրել  փորձը:
  • Թաղարներ եստեղծել:
  • Ածիկացան. Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ փռել, լավ թրջել, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ ցանել։ Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին: Ցանում են նաև եփած ցորեն, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկել,
  • թե ինչու դրանք չծլեցին, պատկերացում են կազմում անկենդան և մեռած բնության մասին:
  • Ձվի հետ կապված փորձեր ու խաղերի փաթեթ:

Տեխնոլոգիա

  • Շրխկաններ, աղմկող` զնգզնգացող, շրխկացող խաղալիք-գործիքներ  պատրաստել` շշերի, մետաղյա փոքրիկ տարաների մեջ ավազ, կոճակներ, ուլունքներ, քարեր և «աղմկող»  այլ մանրուք լցնելով :
  • Նուրի, Ակլատիզ, Ուտիս սատի տիկնիկներ պատրաստել։
  • Ծիսական ծառը զարդարել չրերով, քաղցրավենիքով…:
  • Զատկածառ. Տոնից 15-20 օր առաջ ծառի էտած ճյուղ բերել
  • խմբասենյակ, զարդարել 
  •  նախշած ձվերով, պատրաստած կերպարներով:
  • Ձուդատարկոցի.գնումներից հետո դատարկում ենք ձվերը։
  • Ընթացքը

Ծնողները տարբեր աղբյուրներից ուսումնասիրել են Ծաղկազարդի (Ծառզարդարի) ծիսական արարողակարգը: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ, և այլն: Ծաղկազարդին ընդունված է եղել, և այժմ էլ Աշտարակում կացնի բութ մասով երեք անգամ հարվածում են վատ բերք տվող կամ բերք չտվող ծառի բնին և, «վախեցնելով», ասում. «Բար ես տալու, տուր, թե չէ՝ կկտրեմ»: Երկրագործի աշխատանք 
Երեխաները` երկու-երեք հոգով, երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով, կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով, օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ առած` շրջում էին տնետուն, ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ ստանում («հատիկ»-ը՝  խաշած ցորենից, սիսեռից, չամիչից ու շաքարահատիկներից  էին պատրաստում)։
Ծաղկազարդի  հոգևոր, ծիսական , ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել Ծաղկազարդի ճյուղի (Կենաց ծառի` Բարին ու Չարը գիտենալու ծառի խորհրդանիշը) պատրաստում, որի վրա, շորի պատառիկների փոխարեն (նախկինում այդպես են արել) կախել ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, պտուղներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում են: Կարելի է զարդարել նաև բակում, այգում որևէ ծառ: Ուռենու դալար ճյուղերից պատրաստել գլխին դնելու պսակ: Ակլատիզի վերջին փետուրը Ծաղկազարդի շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ ազդարարելով Զատիկ:

Զատկական երգերի փաթեթ

  • Խաղ ուռենու օրհնված ճյուղերով

Երեխաները դանդաղ, հանգիստ քայլերով, ուռենու ճյուղերը գլխավերևում ճոճելով, գալիս են ու շրջանով պտտվում: Ընթացքում կազմում են զույգեր: Շրջանը ուղիղ գծով շարվում է, զույգերը դառնում են դեմքով իրար` երկու քայլ իրարից հեռու և ճյուղերով կազմում կամար: Վերջին զույգը անցնում է կամարների տակից և, առաջանալով, կանգնում շարքի դիմաց  նախկին դիրքով: Նույնը կրկնում են մյուս զույգերը: Վերջին զույգի անցնելուց հետո, քիչ-քիչ հեռանալով, կազմում են շրջան ու, թևերը կռունկների նման հանգիստ թափահարելով, շրջանով պտտվում: Այդ ընթացքում մի քանի երեխա հանգիստ զնգացնում են զանգակները, շրխկացնում կարկաչաներն ու փայտիկները: Նրանք կամ կանգնած են կամ էլ նույնը կատարում են մյուսների հետ:

Ձվերն ու կարկաչաները»

  • Երեխաները բաժանվում են ձվերի ու կարկաչաների:

Ձվերն ընտրում են իրենց համար գույներ: Երեխաները որոշում են, թե ինչ ռիթմով և ուժգնությամբ պետք է շրխկացնեն յուրաքանչյուր գույնը: Հերթով առաջ են գալիս ձվերը, կարկաչաների խումբը, հիշելով գույնի համապատասխան ռիթմը, շրխկացնում է: Խաղի ընթացքում դերերը կարող են փոխվել:
Կարելի է խաղալ նաև հակառակ հերթականությամբ: Կարկաչաների խումբը շրխկացնում է որևէ գույնի ռիթմիկ պարկերը, ձվի համապատասխան գույնն առաջ է գալիս և, շարունակվող ռիթմի տակ, կատարում ռիթմիկ շարժումներ:
Ամեն անգամ խաղալիս ըստ ցանկության կարելի է փոխել գույների ռիթմիկ կառույցը:
Բացի կարկաչաներից կարելի է օգտագործել այլ շրխկաններ, ինչպես նաև «բնական» հարվածային ձայներ:

 
 

Оставьте комментарий