Դաստիարակի օրագիր (Ռուս Բորիսը)

327635299_746829906848083_8906690489365906467_n

Մոսկվայից ժամանած Բորիս Ռիսևը 3,5 տարեկան է: Բորիսը հայրիկի հետ եկավ խումբ: Ի~նչ, լավ է, մեր խումբ ռուս տղա է եկել: 2-4 տարեկաններն սկսեցին Բորիսի հետ ռուսերեն խոսել: Ռուստամը խաղալիք տվեց Բորիսին և ռուսերեն ասաց.

-Վերցրու (возьми):

Դեռ չէինք հասցրել Ձմեռ պապու նվերների մասին զրուցել, երբ հայրիկի հետ մեր խումբ եկավ 3,5 տարեկան Բորիսը:

-Բարի լույս ( доброе утро),-ասաց Բորիսի հայրիկը: Պարզվեց, որ մեր խումբ է ընդունվել ռուս Բորիսը: Հայրը Բորիսին թողեց խմբում և գնաց: Բորիսը սկսեց լաց լինել, հետո մոտեցավ ինձ, ամուր փաթաթվեց, լռեց: Երկու օր ինձ և Արևին փաթաթվելով, իրեն ապահով զգալով, սկսեց լաց չլինել: Բոլոր սաներին մի լավ դիտարկեց, բոլորին ուշադիր նայեց և ասաց.

-Ես այստեղ ի՞նչ եմ անում: Բորիսի մասին դեռ շատ կգրեմ, քանի որ հետաքրքիր է սաների շփումը, ծանոթացումը ռուս երեխայի հետ: Բորիսը դեռ սաների հետ չի խաղում, շատ է սիրում նստել պատուհանի մոտ ու նայել պատուհանից: Ուշադիր նայում է բակերի շներին, բնությանը: Հենց ամաչում է, մտնում է սեղանի տակ: Բորիսն արդեն ընկերացել է Մարկի հետ:Միասին հավեսով խաղում են ու հաց ուտելու ժամին նստում սեղանի շուրջ:

328445017_550696520340013_4586424354748894815_n327842385_886476499266402_7346631833540526627_n

Դաստիարակի օրագիր(Մա´մ, բա ու՞ր է Նոր տարին, դուռը բացիր` դիմավորենք)

169276506_4470889802925937_5457611190922628485_n

Դեկտեմբերի 31, ժամը 23 :55, 2022: Բոլորի ընտանիքում ընտանեկան եռուզեռ է: Համոզված եմ, որ այդ ժամին բոլորը հավաքվում են սեղանի շուրջ և սպասում են , որ Նոր տարին դիմավորեն, միմյանց շնորհավորեն: — Ոռա~, Նոր տարին եկավ, շնորհավո~ր,- ասում է Նարեկի մայրիկը: 3 տարեկան Նարեկն ուրախացած վազում է պատուհանի մոտ, դուրս է նայում, հետո վազում է դեպի դուռը և ասում.
-Մա´մ, բա ու՞ր է Նոր տարին, դուռը բացիր` դիմավորենք:

Ագարակում

Ձմեռային զբոսանք, սաներն ուրախացած երգելով վազում են Ագարակ: Ջա~ն, Ագարակ ենք գնում: Դավիթն անհանգստացած ասաց. -Կենդանիները դրսում մրսում են, գնանք, կերակրենք կենդանիներին: Գնացինք, գնացինք, նկատեցինք, որ ձիերը դրսում են: -Ի~նչ լավ է, ձիերը չեն մրսում,-ուրախացած ասաց Դավիթը: Ագարակում կերակրեցինք կենդանիներին և ուրախ տրամադրությամբ խումբ վերադարձանք :

ճաշացանկ23.01-27.01

327791607_1417252902142032_7667260945990269452_nԵրկուշաբթի

Նախաճաշ՝ միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
Ճաշ՝ գազար, ծաղկակաղամբ, հավի կրծքամսով թանձրապուր
Հետճաշիկ՝ մածուն, թխվածք, միրգ, հաց

Երեքշաբթի

Նախաճաշ՝ միրգ, ձու, կարագ, պանիր, լավաշ
Ճաշ՝ շոգեխաշած բազուկ, մսով, ոսպով ապուր, պանիր, հաց
Հետճաշիկ՝ մածուն, մակարոնով փլավ, հաց, միրգ
Չորեքշաբթի

Նախաճաշ՝ միրգ, թխվածքաբլիթ, պանիր, կակաո, հաց
Ճաշ՝ ծաղկակաղամբ, գազար, հավի կրծքամսով խճողակ, հնդկաձավարով փլավ, մածուն
Հետճաշիկ՝ պանիր, հերկուլես, հացով ձվածեղ
Հինգշաբթի

Նախաճաշ՝ միրգ, ջեմ, կարագ, պանիր, թեյ, հաց
Ճաշ՝ աղցան, կարտոֆիլ պյուրե, պանիր, հաց
Հետճաշիկ՝ սպաս, վաֆլի, հաց
Ուրբաթ

Նախաճաշ՝ միրգ, կաթնով, պանիր, հաց
Ճաշ՝ ծաղկակաղամբ, պանիր, մսով բորշչ, հաց
Հետճաշիկ՝ մածուն, կարկանդակ ջեռոցում, հաց, միրգ

Հունվար ամսվա հաշվետվություն

327635299_746829906848083_8906690489365906467_n

Ամանորյա երազանքները թակում են բոլոր ընտանիքների դռները` հիշեցնելով, որ այս տարի հրաշքների իրականացման տարի է լինելու: Սեր, միություն, խաղաղություն, առողջություն:

Ամանորյան ընտանեկան եռուզեռ

Ուռա~,Ձմեռ պապն է դուռը թակում

Читать далее «Հունվար ամսվա հաշվետվություն»

Ազգային խաղեր

326303261_6442918435721647_1727253622190822343_n

Ազգային խաղերը 2-5տարեկանների ամենաուրախ,զվարճալի ու հավես խաղերից են:Օր օրի սաներն ավելի կազմակերպված են խաղում:Խմբով աշխատելու կարողություն, խոսքի զարգացում,շփում,ընկերասիրություն:

-Ինչի՞ համար:

-Գայլը սարի հետևն է:

-Մեզ ի՞նչ կանի:

-Ձեզ կուտի:

-Ի՞նչ գույնի է:

-Սև, սպիտակ, մոխրագույն,դե շուտ վազեք դեպի  տուն: