Երբ քնապարկերը վերածվեցին մարզական գույքի

Խմբասենյակում քնապարկերը վերածվեցին մարզական գույքի:Այո, սկզբում խմբավորեցինք քնապարկերը, դասավորեցինք ըստ գույների, հետո հեթականությամբ սկսեցինք բոլորս թռչել: Ա~յ քեզ հավես խաղ, տարատարիք խմբում բոլորը ներգրավեցին խաղին:Գույն, թիվ, հաշիվ, տրամաբանության զարգացում,տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն:

Գունավորիկ խաղ

«Գունավորիկ» խաղը 2-4 տարեկաններին շատ դուր եկավ: Սաները կարողացան առանց գոգնոցի կոկիկ աշխատել: Ոչ մի սան գոգնոց չկապեց: Ամենամաքուր «Գունավորիկ» խաղը խաղալու համար մեզ անհրաժեշտ են մոմլաթ, նկարչական գույներ և սկոճ: Գույների ճանաչում, ստեղծագործական երևակայության զարգացում:

Ասեղ,թել,հանգույց

Խաղացողներն իրար ձեռքից բռնած` շրջան են կազմում։ Խաղացողներից երեք հոգի առանձնանում են, որոնցից մեկը «ասեղն» է, մյուսը «թելը » երրորդը՝ « հանգույցը»: Նրանք կանգնում են շրջանից դուրս, իրար ետևից՝ ասեղը, թելը, հանգույցը։
Ղեկավարի ազդանշանով ասեղը վազում է, նրա ետևից թելն ու հանգույցը։ Որտեղից անցնի ասեղը, այնտեղով էլ պետք է անցնեն թելն ու հանգույցը։
Խաղավար ասեղի դերում պետք է ընտրել ճարպիկ, հնարագետ երեխաների։
Շրջան կազմող երեխաները պետք է ձեռքերը վեր պահեն և չխանգարեն խաղավարներին։

Բարեկենդան , Տրնդեզ

Նախագծեր՝

Տյառնընդառաջ

Բարեկենդանի ծեսը

Բարեկենդանի ծեսին ընդառաջ ծննդյան ծեսից ավելացած մեկանգամյան ափսեներից դիմակներ պատրաստեցինք: Ի դեպ, սաներն ափսեներով նոր խաղ հորինեցին.սկզբում սկսեցին ափսենները պտտեցնել, անվանեցին պտտվող ափսե, հետո ափսենները ծալեցին երկու հավասար մասերի, նմանեցրին խոսող բերանի, Գևն էլ ձմերուկի նմանեցրեց և սկսեց ցույց տալ,թե իբր ուտում է: Դիմակները հավես ստացվեցին`էլ ծիծաղալու քթով դիմակ, էլ երկար մազերով, փոքր բերանով ու մեծ գլխով, թագով ու աստղով 

դիմակներ: Զվարճալի ու հետաքրքիր դիմակներ: Ստեղծագործական երևակայության զարգացում: Читать далее «Բարեկենդան , Տրնդեզ»

Թումանյանական օրեր

Հ.Թումանյանի հեքիաթները և ոտանավորները սաները հետաքրքրությամբ են լսում կամ արտասանում: Թումանյան պապիկի ծննդյան տոնը շնորհավորում ենք տանը, բակում և պարտեզում` Թումանյան ընթերցելով: Հ.Թումանյանի ստեղծագործությունները դիպուկ են կյանք քայլերին, հզոր են խորհուրդներով…

Նախակրթարանում հայտարարված Թումանյանական օրեր Читать далее «Թումանյանական օրեր»