Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Օրացույց մարտ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ զբոսանք
  • 13:00-15:30 Անուշ քուն
  • 15:30-16:00- Հետճաշիկ:

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • Բառախաղ`«Հանդիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)

Ընտանեկան նախագծեր

  • «Սեբաստացի ծնողների պատումները»։
  • «Մարզական ընտանիք»։
  • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
  • «Համեղ ծիսական խոհանոց»։
  • «Ձոն մայրիկի»  ցուցահանդես- ֆլեշմոբ
  • «Իմ պատշգամբը՝ ջերմոց-լաբորատերիա» նախագիծ։

Շաբաթվա գործունեություն

01.03-07.03

  • Գարնանային շնորհավորանք,զբոսանք,
  • Հ. Թումանյան «Մարտ»  ոտանավորի խաղ- բեմադրություն:
  • Թեման՝ «Իմ մայրիկը» նկարում և պատմում են մայրիկի մասին:
  • Բռնիչի պատրաստում և նվիրում:

11.03.-15.03

  • Ղ. Աղայան՝ «Արևի հրամանը»
  • Տաք և սառը բառեր
  • Երաժշտական պարապմունք
  • Իմ թաղարը
  • Զատկական խաղեր

18.03.-22.03

  • Զրույց ՝ «Գարուն»,տարվա եղանակները
  • Զատկական խոհանոց
  • Պատրաստում ենք թելերից ձվիկներ
  • Մարզական խաղեր

25.03.-29.03

  • Ածիկացան
  • Պատրաստում ենք Պապիե-մաշե
  • Ջ, Ռոդարի «Ալիսագլորիկը»
  • Զատկածառի պատրաստում
  • Երաժշտական պարապմունք
  • Զատկական ասույթներ
  • Երաժշտական պարապմունք

Оставьте комментарий