Երբ քնապարկերը վերածվեցին մարզական գույքի

Խմբասենյակում քնապարկերը վերածվեցին մարզական գույքի:Այո, սկզբում խմբավորեցինք քնապարկերը, դասավորեցինք ըստ գույների, հետո հեթականությամբ սկսեցինք բոլորս թռչել: Ա~յ քեզ հավես խաղ, տարատարիք խմբում բոլորը ներգրավեցին խաղին:Գույն, թիվ, հաշիվ, տրամաբանության զարգացում,տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն:

Գունավորիկ խաղ

«Գունավորիկ» խաղը 2-4 տարեկաններին շատ դուր եկավ: Սաները կարողացան առանց գոգնոցի կոկիկ աշխատել: Ոչ մի սան գոգնոց չկապեց: Ամենամաքուր «Գունավորիկ» խաղը խաղալու համար մեզ անհրաժեշտ են մոմլաթ, նկարչական գույներ և սկոճ: Գույների ճանաչում, ստեղծագործական երևակայության զարգացում:

Ասեղ,թել,հանգույց

Խաղացողներն իրար ձեռքից բռնած` շրջան են կազմում։ Խաղացողներից երեք հոգի առանձնանում են, որոնցից մեկը «ասեղն» է, մյուսը «թելը » երրորդը՝ « հանգույցը»: Նրանք կանգնում են շրջանից դուրս, իրար ետևից՝ ասեղը, թելը, հանգույցը։
Ղեկավարի ազդանշանով ասեղը վազում է, նրա ետևից թելն ու հանգույցը։ Որտեղից անցնի ասեղը, այնտեղով էլ պետք է անցնեն թելն ու հանգույցը։
Խաղավար ասեղի դերում պետք է ընտրել ճարպիկ, հնարագետ երեխաների։
Շրջան կազմող երեխաները պետք է ձեռքերը վեր պահեն և չխանգարեն խաղավարներին։

Բարեկենդան , Տրնդեզ

Նախագծեր՝

Տյառնընդառաջ

Բարեկենդանի ծեսը

Բարեկենդանի ծեսին ընդառաջ ծննդյան ծեսից ավելացած մեկանգամյան ափսեներից դիմակներ պատրաստեցինք: Ի դեպ, սաներն ափսեներով նոր խաղ հորինեցին.սկզբում սկսեցին ափսենները պտտեցնել, անվանեցին պտտվող ափսե, հետո ափսենները ծալեցին երկու հավասար մասերի, նմանեցրին խոսող բերանի, Գևն էլ ձմերուկի նմանեցրեց և սկսեց ցույց տալ,թե իբր ուտում է: Դիմակները հավես ստացվեցին`էլ ծիծաղալու քթով դիմակ, էլ երկար մազերով, փոքր բերանով ու մեծ գլխով, թագով ու աստղով 

դիմակներ: Զվարճալի ու հետաքրքիր դիմակներ: Ստեղծագործական երևակայության զարգացում: Читать далее «Բարեկենդան , Տրնդեզ»

Թումանյանական օրեր

Հ.Թումանյանի հեքիաթները և ոտանավորները սաները հետաքրքրությամբ են լսում կամ արտասանում: Թումանյան պապիկի ծննդյան տոնը շնորհավորում ենք տանը, բակում և պարտեզում` Թումանյան ընթերցելով: Հ.Թումանյանի ստեղծագործությունները դիպուկ են կյանք քայլերին, հզոր են խորհուրդներով…

Նախակրթարանում հայտարարված Թումանյանական օրեր Читать далее «Թումանյանական օրեր»

Ծննդյան ծեսը նախակրթարանում

Այս շաբաթ մեր խմբում նշեցինք երեք ծնունդ: Այո, մի´ զարմացեք, երեք ծնունդ` երեքն էլ յուրովի, առանձնահատոկ: Երեք տարեկան Սիմայի ծնունդը սկսեցինք Բամբակատոնով: Բամբակի սարքը պտտվում էր ու ամենքաղցր գունավոր փուչիկ բամբակ էր դառնում: Մինչ փուչիկներով պարում էին սաները, ներս եկան մեր խմբի չորս տարեկան Ռուզաննան` մայրիկի հետ: Վա~յ, ինչ լավ է` մեկ օրում երկու հոբելյար: Բոլորս շնորհավորեցինք հրաշք Ռուզաննային: Հյուարասեր Ռուզանան մայրիկի օգնությամբ բոլորին բաժանեց քաղցրավենիք, հյութ: Հետո Տրնդեզի ծեսը նշելով` լավ ուրախացանք: Սիման դարձավ երեք տարեկան, իսկ Ռուզաննան` չորս տարեկան: Հաջորդ օրն էլ Օֆելյայի ծննդյան օրն էր: Գեղեցկուհին դարձավ հինգ տարեկան: Տարատարիք խումբ` երեք տարեկան Սիմա, չորս տարեկան Ռուզաննա, հինգ տարեկան Օֆեյլա, շնորհավո~ր:

Читать далее «Ծննդյան ծեսը նախակրթարանում»

Դիմակներ

Բարեկենդանի ծեսին ընդառաջ ծննդյան ծեսից ավելացած մեկանգամյան ափսեներից դիմակներ պատրաստեցինք: Ի դեպ, սաներն ափսեներով նոր խաղ հորինեցին.սկզբում սկսեցին ափսենները պտտեցնել, անվանեցին պտտվող ափսե, հետո ափսենները ծալեցին երկու հավասար մասերի, նմանեցրին խոսող բերանի, Գևն էլ ձմերուկի նմանեցրեց և սկսեց ցույց տալ,թե իբր ուտում է: Դիմակները հավես ստացվեցին`էլ ծիծաղալու քթով դիմակ, էլ երկար մազերով, փոքր բերանով ու մեծ գլխով, թագով ու աստղով դիմակներ: Զվարճալի ու հետաքրքիր դիմակներ: Ստեղծագործական երևակայության զարգացում:

Երաժշտական պարապմունք

Արևելյան դպրոց-պարտեզի 2-5 տարեկանները նախապատրաստվում են Բարեկենդանի և Տրնդեզի ծեսերին:Ծիսական երգերի ծանոթացում և տարածում:Երաժշտական ճաշակի, ստեղծագործական երևակայության զարգացում:Մեկը մյուսին լսելու կարողություն, սեր համերաշխություն, ուրախ տրամադրություն:

Բնագիտական փորձ

Բնագիտական փորձերը սաների ամենասիրած գործունեությունն է: Շոշափել, համտեսել, բացահայտել, ստեղծագործել, տրամաբանել: Ջա~ն, մանդարին ջան, ուզում ես սուզվիր ջրի տակ,կամ բարձրացիր ջրի վրա, միևնույնն է, բոլորը քեզ շատ են սիրում:

Քամին

Ձմեռային ուրախ զբոսանք:Թումանյանական օրերին ընդառաջ խաղալով բեմադրում ենք Հ.Թումանյանի «Քամին» ոտանավորը:

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։