Մարմնամարզական ստուգատես (փաթեթ)

Մարմնակրթությունը մի ամբողջ համակարգ է, որն ընդգրկում է ողջ գործունեությունը՝

IMG_20240125_113709

  • Շարժական խաղեր,
  • Պար
  • Ֆիզկուլտուրա

Ամեն առավոտ օրն սկսում ենք ուրախ նախավարժանքով, աշխուժացնող վարժություններով, գլուխկոնծիներով: Կարևորում ենք բազմաթիվ խնդիրներ՝

  • Երեխայի ֆիզիկական, մտավոր զարգացում
  • Երեխայի դիմադրողականության բարձրացում,մարմնի կոփում
  • Ազատ, անշկանդ շարժվելու ունակության ձևավորում
  • Տարածության և ժամանակի ընկալում
  • Ճիշտ կեցվածքի ձևավորում
  • Մկանային համակարգի զարգացում

Արևելյան դպրոցի-պարտեզի  2-5 տարեկանները  մարզական պարապմունքն անցկացրիցին մարզիչ՝Արման Մատինյան  գլխավորությամբ: Սկսեցինք  տաքացնել մեր մկանները՝ գլխի ձեռքերի, ուսերի, մեջքի, ոտքերի…Մարզական պարապմունք

Առավոտյան, երբ սկսեցինք ամանորյա խմբասենյակի զարդարանքները հավաքել, սաները նոր խաղ հորինեցին: Ինչու՞ տոնական գլխարկները չեն կարող բուլավաներին փոխարինել, ինչու՞ փոքր գնդակները տոնածառի խաղալիքներին չեն կարող փոխարինել: Ջա~ն, այ քեզ մարզական գույք: Հավես միջավայր, ուշադրության զարգացում, արագաշարժություն, ճկունություն:

Մարզական առավոտ

5 տարեկանները պարտեզի սաների հետ խաղացին իրենց սիրած խաղերը` <<Մուկն ու կատուն>> , <<Թզուկներ, հսկաներ>>: Թիմով խաղալու կարողություն, սեր, համերաշխություն:

Խաղում են 2-5 տարեկանները

Ձմեռային պարտեզում սաներն ամեն օր 15-25 րոպե լինում են բակում: Մաքուր օդ, առողջ միջավայր, որտեղ սաները մարզվում են, ուրախանում:

Զբոսանք

Երաժշտական պարապմունք

 

Оставьте комментарий