Հունվար ամսվա հաշվետվություն

422111352_2261058637417281_6835153925687446343_n

Ամանորյա շնորհավորանքներով, երազանքներով ու լի հրաշք սպասումներով, մանկական ճիչերով Ձմեռ պապը թակեց բոլորի ընտանիքները: Ամանորյա եռուզեռ, ընտանեկան ուրախ, հավես գործունեություն ու հետաքրքիր պատումներ…

Պատմում են 2-4 տարեկանները:Ընտանեկան նախագծեր

Սեբաստացի ընտանիքի երեք երեխաների մայրիկը՝ սիրելի Հեղինեն Ամանորի օրն իր դստեր Սոմային նվիրեց Ձմեռ պապու նվերը` մեծ փափուկ նապաստակ և  ասաց, որ Ձմեռ պապը «սոսոն» տարել է, գիշերը հենց «սոսոն» ուզես, կգրկես քո նապաստակին ու կքնես: Այդպես էլ եղավ: Արփի, Սիմա, Վան Սարգսյանները ստացան իրենց Ձմեռ պապու նվերները: Չորս տարեկան Արփին փորձում էր իր քույր ու եղբորը նվերները բացել, իսկ մայրիկը համ նկարում էր,համ փորձում օգնել իր երեք երեխաներին: Սիրուն, համերաշխ,լուսավոր ընտանիք:Ամանորյա ընտանեկան հրճվանք

Հունվարին իրականացրել ենք հետևյալ հավես նախագծերը՝

Ազգագրության փառատոն

Ազգային խաղերը 2-4 տարեկանների ամենասիրած խաղերն են: Խաղում ենք մեծերով ու փոքրերով: Սաները խաղերը տանն ընտանիքի անդամների հետ են փորձում խաղալ: 2-4 տարեկանների  առաջարկով շատ ենք խաղում «Թաշկինակ» խաղը: Բայց գիտեք՝ ի՞նչն է հետաքրքիր,  երբ ասում եմ՝ թաշկինակ, սաներն արագ անձեռոցիկ են վերցնում  կամ մեկ այլ բան, այս անգամ՝  Ձմեռ պապու գլխարկը:Ազգագրական փառատոն(փաթեթ)

Ազգային խոհանոց

Մարմնամարզական ստուգատես

Մարմնակրթությունը մի ամբողջ համակարգ է, որն ընդգրկում է ողջ գործունեությունը՝

  • Շարժական խաղեր,
  • Պար
  • Ֆիզկուլտուրա

Ամեն առավոտ օրն սկսում ենք ուրախ նախավարժանքով, աշխուժացնող վարժություններով, գլուխկոնծիներով: Կարևորում ենք բազմաթիվ խնդիրներ՝

  • Երեխայի ֆիզիկական, մտավոր զարգացում
  • Երեխայի դիմադրողականության բարձրացում,մարմնի կոփում
  • Ազատ, անշկանդ շարժվելու ունակության ձևավորում
  • Տարածության և ժամանակի ընկալում
  • Ճիշտ կեցվածքի ձևավորում
  • Մկանային համակարգի զարգացում

Մարմնամարզական ստուգատես (փաթեթ)

«Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատես

Ծրագրում՝

1.Ի՞նչ խաղալիքներով են խաղում, որտեղ՞ից են խաղալիքները.

2.Որո՞նք են փչացել, ի՞նչ են լինում փչացած խաղալիքները.խաղալիքների խումբ, որոնք պետք չեն լինում, և չգիտեն ի՞նչ անել

3. Ինչպե՞ս են խաղում երեխաները: Խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ

Դիտարկման արդյունքում պարզեցի, որ սաների մեծամասնությունը շատ են սիրում լեգոներով խաղալ, կառուցել, քանդել, նորից կառուցել, բայց այս տարի մագնիս լեգոններն են սաներին հետաքրքիր, հավեսով խաղում են ու միշտ ուզում են իրենց ձեռքին լինի:Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես(փաթեթ)

Դդմագովք

Շրխկան համույթ

Ծննդյան ծես

Оставьте комментарий