Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես(փաթեթ)

422111352_2261058637417281_6835153925687446343_n

«Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատեսԾրագրում՝

1.Ի՞նչ խաղալիքներով են խաղում, որտեղ՞ից են խաղալիքները.

2.Որո՞նք են փչացել, ի՞նչ են լինում փչացած խաղալիքները.խաղալիքների խումբ, որոնք պետք չեն լինում, և չգիտեն ի՞նչ անել

3. Ինչպե՞ս են խաղում երեխաները: Խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ

Դիտարկման արդյունքում պարզեցի, որ սաների մեծամասնությունը շատ են սիրում լեգոներով խաղալ, կառուցել, քանդել, նորից կառուցել, բայց այս տարի մագնիս լեգոններն են սաներին հետաքրքիր, հավեսով խաղում են ու միշտ ուզում են իրենց ձեռքին լինի:

Ընտանեկան նախագիծ

Հովհաննիսյան Հայկ

4 տարեկան

Դդմագովք

Լինում է, չի լինում մի դդում:էս դդումը գլորվում է, գլորվում, հանդիպում է մի ուրիշ դդումի: Թմբլիկ դդումն ուրախ-ուրախ պտտվում է: Հանկարծ նկատում է, որ պոչը չկա:Երկու դդումները սկսում են վիճել: Գալիս է մի ուրիշ դդում, ասում է.

-Մի´ կռվեք, ես ձեզ համար երգ կերգեմ, ձեզ լավ կգովեմ: Դդումներն ուրախանում են ու սկսում են թռչկոտել: