Համբարձման ծես

Օրը` մայիսի 26-ին

Ժամը`  11։0֊12։00

Նախագիծ. Համբարձման ծես 

Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում

  1. Նպատակը
  • Ծանոթանալ ազգային ծեսերին, տոներին:
  • Ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

  1. Մասնակիցներ

Նախակրթարանի սաներ, տարատարիք սովորողներ,դաստիարակներ, դասավանդողներ, ծնողներ

  1. Ընթացքը
  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը
  • Սովորում են Համբարձման ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • Համացանցից գտնում և ունկնդրում են   Համբարձման ծիսական երգեր  —  («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն):
  • Սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ:
  • Սովորում են պսակ հյուսելու տարբերակներ:
  • Ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ կամ փայտ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր:
  • Որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • Ծեսից մեկ ամիս առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները:
  • Ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:

5. Արդյունքը

Оставьте комментарий