Փետրվար ամսվա հաշվետվություն

331077927_575810657764674_3674087631954556527_n

Փետրվար ամիսը շատ արագ անցավ, չնկատեցինք էլ, թե ինչքան հավես նախագծեր ենք իրականացրել՝

Էլ Դդմածես, էլ Տրնդեզ, Էլ Բարեկենդան, Թումանյանական օրեր: խաղալով ծանոթանում ենք ծեսերին, ազգային խաղերին, երգերին, պարերին և Հ.Թումանյանի հեքիաթներին և ոտանավորներին:

Զրուցեցինք դդմի օգտակարության մասին,հետո դդումը կտրեցինք,համտեսեսինք ու սկսեցինք խոշորացույցով դիտարկել: Աստղիկը ասաց, որ դդումը գազարի նման է, և ինքը դդում չի սիրում: Սկզբում հրաժարվեց ուտելուց, հետո հենց դդումը մաքրեց, առանձնացրեց սերմերը, խոշորացույցով հետազոտեց դդմի կուտը, ու ընկերների հետ սկսեցին զվարճանալ: Ալեքը բացահայտեց,որ կուտը մեծանում է, բայց եթե ուզի, կարող է փոքրացնել` ֆոկուզ է: Հետո դդումներն առանց կտրելու սկսեցին խոշորացույցով դիտարկել:

— Վա~յ, դդումն էս ինչքա~ն է չաղանում, -ասաց Ալեքը: Խաղաղ, ընկերասեր զրույց-խաղի շնորհիվ դդում չսիրող սաները գոնե մեկ կտոր կերան:

Մարզական խաղերը խաղում ենք դդումներով: Ո՞վ է ասել, որ դդումը միայն ուտելու համար է: Դդում գլորոցի, թռնոցի, զվարճալի խաղեր: Հավես, ուրախ մարմնամարզություն:

Դդմածես (փաթեթ)

Երաժշտական պարապմունք

Արևմուտքի նախակրթարանի սաներով , ծնողներով և երկրորդ դասարանցիների հետ նշեցինք Տերնդեզ ծեսը: Ամենածիսական ուրախ երգ ու պարով,օրհնանքներով,վատ բաները չիք անելով,խինդ ու ծիծաղով խաղացինք ու լավ թռանք կրակի վրայով:Սեր և համերաշխություն,ծեսերի ծանոթացում:

Տրնդեզի ծեսն Արևմուտքում

Ամենահամեղ աղանձը

Ծիսական թխվածքաբլիթ

Հ.Թումանյանի օրերին ընդառաջ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողները բեմադրել էին Հ.Թումանյանի«Պոչատ աղվեսը»հեքիաթը:Արմինե Աբրահամյանի առաջարկով եկան պարտեզ և բեմադրեցին հեքիաթը:2-4 տարեկանները սիրով դիտեցին թատրոնը:

Թատրոն

Հ.Թումանյան «Ծիտը»

Փիսոն

Թումանյանական օր, զբոսանք

Բարեկենդան ծեսին ընդառաջ մինչև դիմակներ պատրաստելը, որոշեցինք, որ յուրաքանչյուր սան իրեն նկարի: Ալեքն ասաց, որ իրեն մեծ է նկարել, իսկ Նարեկն ասաց, որ իր նկարում ինքը բոլորին աչքով է անում: Աստղիկն էլ ասաց.

-Ես կլոր շրջան եմ նկարել, մեջը իմ գլուխն է:
Էլենն իր նկարած նկարի անունը ժպտացող էլեն դրեց: Տարատարիք խմբում նկարելու թեման առաջարկողը սաներն են, բայց հետո արդյո՞ք թեմայի շուրջ կնկարե՞ն, թե՞ ոչ , արդեն հետաքրքիր է: «Իմ դիմանկարը», պատմում են 2-4 տարեկանները:Իմ դիմանկարը

Բարեկենդանի ծեսին ընդառաջ խաղում ենք ծիսական խաղեր, ճվիկներ:Բանավոր խոսքի, հիշողության զարգացում, ուշադրության կենտրոնացում:

Բարեկենդանի խաղեր,ճվիկներ

«Աչք կապոցի» (ազգային խաղեր)

«Գոմշակռիվ»(ազգային խաղ)

Բարեկենդանի ծեսն Արևմուտքում

Ձնառատ օր, ի~նչ լավ է, ձյուն է գալիս: Ուռա~, վերջապես սահնակ կքշենք: Ձմեռային պարտեզի հրճվանք: Սահնակ, ձնագնդի, խինդ ու ծիծաղ:

Ձմեռային հրճվանք

Գույների ճանաչում

Ագարակում

Դաստիարակի օրագիր(Մա´մ, բա ու՞ր է Նոր տարին, դուռը բացիր` դիմավորենք)

Դաստիարակի օրագիր (Ռուս Բորիսը)

Դաստիարակի օրագիր(Ցելա խաղ)

Դաստիարակի օրագիր

Оставьте комментарий