Ագարակում

Գարնանային ուրախ տրամադրությամբ այսօր գնացինք Ագարակ։2-4 տարեկանները շատ սիրով են գնում Ագարակ։Ագարակի ճանապարհն անգիր գիտեն, այնպես էին վազում դեպի Ագարակ, որ չէին սպասում դաստիարակների ուղեկցությանը: Հայկն ասաց, որ ձիերը շատացել են։ Սարգիսն ասաց.
-Երկու ոչխար էլ է ավելացել:
Արենն էլ ասաց, որ այծ է, ոչխար չէ։ 3տարեկան Վահանը ճանապարհին ինչքան քար տեսնում էր, նստում էր ու նայում էր երկնքին։ 2,5 տարեկան Ռոբերտը բարձրանում էր սարալանջերի գագաթին և ինքնուրույն փորձում էր իջնել։ 2 տարեկան Նարեկը մեր խմբի Եվայի եղբայրն է, առաջին անգամ էր լինում Ագարակում։Մի փոքր հուզվել էր և լաց էր լինում, իսկ հոգատար քույրիկը՝ Եվան, օգնում էր եղբորը` ձեռքն ամուր բռնել էր և ցույց էր տալիս կենդանիներին։
Կենդանիների լավ կերակրեցինք և գնացինք խումբ: