Ջաննի Ռոդարի «Ո՞վ է հրամայում»


Մի օր հարցրի մի աղջկա.

— Ձեր տանն ո՞վ է հրամայում:

Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:

— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:

Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:

— Ի՞նչ ես լռում: Մեկը հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայում է ինձ ու ոչինչ չի ասում:

— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:

Իհարկե գիտի:

— Չես հասկանո՞ւմ::

Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո կանգնում է, լեզու է հանում և ծիծաղելով կանչում.

— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Ջաննի Ռոդարի «Ո՞վ է հրամայում» հեքիաթը պատմելուց հետո Նարեկն ասաց, որ թագավորն է հրամայում, Արենն էլ ավելացրեց` թագուհին։
Երբ երեխաներին հարցրեցի, թե իրենց տանն ով է հրամայում,
Երվանդն ասաց.
-Մեր տանը հայրիկն է հրավառում, չի հրամայում։
Աստղիկն էլ ավելացրեց, որ կոշիկն է հրամայում, որ կոշիկ հագնենք ու դուրս գնանք: