Կատու

Խաղ-բեմադրություն ,մարմնամարզություն…

Ռոդարի,Աղայանական օրերին ընդառաջ
Խաղացինք Ղազարոս Աղայան «Կատու» ոտանավորը։Խոսքի զարգացում,ստեղծագործական երևակայության զարգացում,թատրոն։

Ղազարոս Աղայան «Կատու»

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս

Մարտ ամսվա խենթություններով միշտ ուրախացել ենք։ Նարեկն ասում է.
-Ձմեռ չի գարուն է, բայց ձյուն է գալիս,
գիժ մարտն է` մի
օր ցուրտ է, մի օր տաք։
Ձյան մեջ լավ թավալվեցինք, ձնագնդիկ խաղացինք։ Հայկն էլ ասաց.
-Ափսո~ս, սահնակ չքշեցինք։